Օժանդակ խետչինգ


Օժանդակ խետչինգը (սաղմի թաղանթի մշակում) նոր մեթոդ է,
որի օգնությամբ կարելի է հեշտացնել արգանդում
սաղմի ներպատվաստումը (իմպլանտացիան):

Օժանդակ խետչինգ մեթոդի էությունը սաղմի փայլուն
թաղանթը թուլացնելն է (հատվում է թաղանթը), որը նպաստում է
արգանդի պատին նրա ավելի ամուր կպչելուն։
Գլխավոր | Ծառայություններ  Սաղմնաբանություն (էմբրիոլոգիա) | Օժանդակ խետչինգ (assisted hatching) ` սաղմի մեմբրանի արհեստական մասնահատում:

Օժանդակ խետչինգ

Դա միկրոմանիպուլյացիա է, որի ժամանակ կատարվում է ձվաբջջի կամ սաղմի թաղանթի հատում, այդ թաղանթից սաղմի դուրս բերման համար, օրինակ, այն դեպքերում, երբ այդ թաղանթը չափազանց ամուր է, կամ էլ սերմի հալեցումից հետո:

Օժանդակ խետչինգ (սաղմի թաղանթի մշակում).

Սա նոր մեթոդ է, որի օգնությամբ կարելի է հեշտացնել արգանդում սաղմի ներպատվաստումը (իմպլանտացիան): Այս մեթոդի էությունը սաղմի փայլուն թաղանթը թուլացնելն է (հատվում է թաղանթը), որը նպաստում է արգանդի պատին նրա ավելի ամուր կպչելուն։

Օժանդակ խետչինգի անցկացման ցուցումները.

  1. Կնոջ 38-ից բարձր տարիքը,
  2. Նախորդ ինպլանտացիաների անհաջող փորձերը,
  3. Մորֆոլոգիական (ձևաբանական) վատ ցուցանիշներով սաղմերի առկայությունը,
  4. Արյան մեջ ֆոլիկուլախթանիչ հորմոնի (ՖԼԽ) բարձր մակարդակը,
  5. Սառեցված սաղմերի տեղադրումը:

Օժանդակ խետչինգը կարող է իրականացվել 3 եղանակով՝քիմիական, մեխանիկական, լազերային:
Մեր լաբորատորիայում օժանդակ խետչինգը իրականացվում է մեխանիկական, եղանակով՝միկրոգործիքների օգնությամբ: