Գլխավոր | Ծառայություններ Մասնագետի խորհրդատվություն | վերարտադրողաբան
Խորհրդոտվություն կարող եք ստանալ վերարտադրողաբան...
Ստորև առավել հաճախակի հանդիպող իրավիճակների վերաբերող խորհրդատվություն է:
- ՕՎՏ ծրագրերի ընդհանուր տևողությունը դասական տարբերակում կազմում է 3-5 շաբաթ (կախված ձվարանների խթանման արձանագրությունից):
- Ամուսնու (զուգընկերոջ) ներկայությունը անհրաժեշտ է պունկցիայի օրը (սեռական կյանքի ինքնազսպում պունկցիային նախորդող 3 - 4 օրերի ընթացքում):
- Հաճախ էնդոմետրիումի վատ զարգացման հետևանքով բժիշկը ստիպված է լինում նշանակել էստրոգենային դեղամիջոցներ, որոնք բարելավում են էնդոմետրիումի աճը: Այս դեղամիջոցների վերաբերյալ բացատրագրերում հղիությունը կարող է նշվեն որպես դրանց օգտագործման հակացուցում: Պետք է նկատի ունենալ, որ նման հրահանգը վերաբերվում է բնականոն կայացած հղիությանը: Խթանված ցիկլերում` էնդոմետրիումի վատ արձագանքով (վատ աճով) հիվանդայցելուների մոտ էստրոգենների անբավարարությունը կարող է պատճառ դառնալ հղիության չկայանալուն:
- Որոշ դեպքերում ձվարանային խթանում անցկացնելիս ձվարանները չեն արձագանքում այդ խթանմանը, այսինքն` ֆոլիկուլները չեն աճում և նրանցում ձվաբջիջներ չեն հասունանում: Առավել հաճախ այդպիսի իրավիճակը ձվարանային պահուստի հյուծվածության (ձվարաններում ձվաբջիջների քանակի կտրուկ նվազման) հետևանք է: Սակայն դա կարող է կապված լինել նաև բժշկի հանձնարարությունները չկատարելու հետ:
- Արյունային արտազատուկները միշտ չէ, որ մատնանշում են չկայացած հղիության կամ դրա ընդհատման մասին: Ժամանակին բուժող բժշկին դիմելը և նրա հանձնարարականների խստագույնս կատարումը կարող է պահպանել հղիությունը:
- Հետազոտություններ, որոնք կիրառվում են հղիությունն ախտորոշելու համար. արյան մեջ խորիոնային (թավկենային) գոնադոտրոպին հորմոնի (ԽԳ) որոշումը և փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն: Հետազոտությունների արդյունքները ստանալուց հետո անհրաժեշտ է կապվել բուժող բժշկի հետ` հետագա մարտավարությունը քննարկելու և նշանակումների մեջ հնարավոր փոփոխություններ մտցնելու նպատակով:
- Բժշկի կողմից ձվարանների խթանման համար նշանակված մի շարք դեղամիջոցներ պետք է պահվեն սառնարանում, դրանք պետք է օգտագործել միևնույն ժամերին, նշանակման թերթիկում նշված դեղաչափերով և ընդուման եղանակով: Որպես կանոն, ՕՎՏ ծրագրում կիրառվող բոլոր դեղամիջոցները հիվանդայցելուների կողմից ընդունվում են ինքնուրույն: Սխալներից խուսափելու նպատակով ՕՎՏ կենտրոնի բուժանձնակազմը ուսուցողական դասընթաց է կազմակերպում դեղամիջոցների ճիշտ ընդունման (ներարկման) վերաբերյալ:
- Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ ներկայումս չկան տվյալներ, որոնք կապացուցեին երեխաների առողջության վրա ԱՄԲ-ի թողած լուրջ բացասական ազդեցության մասին: Սրանից չի հետևում, որ ՕՎՏ ծրագրերի արդյունքում չեն կարող ծնվել երեխաներ սրտի արատներով կամ առողջության հետ կապված այլ խնդիրներով: Բնականաբար կարող են, բայց այդպիսի երեխաների ծնվելու հավանականությունը չի գերազանցում տեղախմբին (պոպուլյացիա) բնորոշ տվյալներին և դա պայմանավորված է ոչ թե բեղմնավորման տեխնոլոգիայով, այլ ժառանգաբանությամբ, երեխայի ծնողների առողջական վիճակով, նրանց կյանքի պայմաններով ու մասնագիտական գործունեությամբ, ինչպես նաև հղիության և ծննդաբերության ընթացքով:
- Հրավիրում ենք Ձեր ուշադրությունը այն բանի վրա, որ մասնագետներից և ոչ մեկը չի կարող երաշխավորել ոչ միայն հղիության կայացումը, այլև նրա ելքը: Իրապես հնարավոր է քննարկել միայն վտանգներն ու շանսերը: ՕՎՏ կիրառմամբ բուժման հաջողությունը կախված է բազմաթիվ գործոններից. ամուսինների տարիքը, անպտղության պատճառները և տևողությունը, խթանման հանդեպ ձվարանների արձագանքը, ֆոլիկուլներում հասունացած ձվաբջիջների քանակը և որակը, սերմնահեղուկի որակական հատկանիշները: Երբեմն այս բուժարարողության ելքը հնարավոր չի լինում բացատրել նույնիսկ ժամանակակից բժշկության դիրքերից:
- Կարևոր է իմանալ, որ սաղմի և ոչ մի արտաքին տվյալ, ինչը կարող է գնահատել սաղմնաբանը, ամենևիմն էլ չի արտացոլում գենոմի որակը: Երբեմն քրոմոսոմային կամ ժառանգաբանական լուրջ «վնասվածք» ունեցող սաղմերը վաղ փուլերում դիտվում ու զարգանում են լիովին նորմալ, ակայն փոխադրումից հետո, բնական ընտրությունը կասեցնում է նրանց հետագա զարգացումը: