Ձվաբջիջների բեղմնավորում ICSI մեթոդով

Սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում
Գլխավոր | Ծառայություններ  Սաղմնաբանություն (էմբրիոլոգիա) | Ձվաբջիջների բեղմնավորում ICSI մեթոդով (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում)

Սպերմատոզոիդի ներարկումը ձվաբջջի բջջապլազմա

Սպերմատոզոիդի ներարկումը ձվաբջջի բջջապլազմայի մեջ (ԻՔՍԻ) (անգլ. ICSI` IntraCytoplasmic Sperm Injection) կնոջ օրգանիզմից դուրս բեղմնավորման մի տարբերակ է, որի ժամանակ հատուկ մանրաչափ բուժգործիքների օգնությամբ: Դա կիրառվում է արական անպտղության ծանր ձևերի ժամանակ սառնակոնսերվացման ենթարկված ձվաբջջի օգտագործմամբ, ինչպես նաև նախաներպատվաստումային ժառանգաբանական թեստավորման որոշ տարբերակների դեպքում:

ԻՔՍԻ (ICSI) մեթոդի անցկացման ցուցումներն են հետևյալ վիճակները

  1. Ազոոսպերմիա՝ սերմի լրիվ բացակայություն ամորձիների ծանր հիվանդությունների, ինչպես նաև սերմնատար ուղիների խցանման (բլոկադայի) կամ բացակայության հետևանքով,
  2. Օլիգոզոոսպերմիա՝սերմնաբջիջների կոնցենտրացիայի (խտության) նվազում ավելի քան 2 մլն/մլ,
  3. Ասթենոզոոսպերմիա՝ մեկ մլ սերմնահեղուկում ավելի պակաս, քան 1մլն ակտիվ, շարժուն սերմնաբջիջների առկայություն,
  4. Տերատոզոոսպերմիա՝ նորմալ կառուցվածքի սերմնաբջիջները 5%-ից քիչ են
  5. Սերմնատար ծորանի երակների վարիկոզ լայնացում,
  6. Սերմի համակցված ախտաբանություն (հնարավոր են սերմնաբջիջների կառուցվածքի, շարժունակության և խտության փոփոխությունների տարբեր համակցություններ), ինչը զգալիորեն իջեցնում է սերմի բեղմնունակությունը
  7. Սերմնահեղուկում հակասերմնային հակամարմինների առկայություն (երբ MAR-թեստը  50%-ից ավելի է)
  8. ԱՄԲ-ի նախորդ փորձի ժամանակ ձվաբջջի բեղմավորման բացակայություն կամ անբավարարություն: Մեր լաբորատորիայիում ԻՔՍԻ միջամտության որակյալ կատարմանը մեծապես նպաստում է ժամանակակից սարքավորումներով նրա հագեցվածությունը: Միջամտությունն իրականացվում է "Leica" (Գերմանիա) ֆիրմայի մանրադիտակով՝ "Narishige" (Ճապոնիա) ֆիրմայի միկրոմանիպուլյատորի օգնությամբ: Տեսա (վիդեո) սարքավորումների առկայության շնորհիվ մենք հնարավորություն ունենք կատարել բոլոր միջամտությունների տեսա- և համակարգչային տեսագրում:

ԱՄԲ և ԻՔՍԻ ծրագրերի փուլերը

  1. Ձվարանային խթանում – ձվարաններում ֆոլիկուլների աճի հորմոնային խթանում: Ձվարանային խթանման ընդունված արձանագրություններից (միջոցառումների հավաքածու) որևէ մեկի ընտրությունը իրականացվում է բուժող բժշկի կողմից` անհատական մոտեցմամբ: Դեղաչափերի, նշանակված դեղամիջոցների ճշգրտումը, ձվարանների խթանման արձանագրությունների մեջ փոփոխություններ մտցնելը իրականացվում է փոքր կոնքի օրգանների գերձայնային մշտադիտարկման  (էխո-մոնիտորինգ) հիման վրա, որի ժամանակ գնահատվում են դաշտանային ցիկլի ընթացքում արգանդում և ձվարաններում տեղի ունեցող փոփոխությունները:

    Ձվարանային խթանման ավարտը. ձվաբջջի  վերջնական հասունացումը տեղի է ունենում լյուտեինացնող հորմոնի (ԼՀ) ազդեցության ներքո և տևում է շուրջ մեկ ու կես օր: Միայն դրանից հետո ձվաբջիջը պատրաստ է սպերմատոզիդի հետ հանդիպմանը և կարող է բեղմնավորվել: Կարևորագույն գործոն է ձվարանային խթանման ավարտի համար դեղամիջոցի ներմուծումը, ինչը նշանակվում է այն հաշվարկով, որ մեկ օր անց` առավոտյան ժամերին, հնարավոր լինի կատարել ֆոլիկուլների պունկցիա և ստանալ հասուն ձվաբջիջներ: Բուժարարողությունը պահանջում է բժշկի ցուցումների հստակ կատարում: Բժշկի նշանակումների չկատարումը` դեղամիջոցների ներմուծման նշանակված ժամանակը չպահպանելը, հնարավոր է, խափանի ձվաբջջի ստանալը և բոլոր ջանքերն ու հույսերը, ցավոք, կլինեն ապարդյուն: Ձվարանային խթանման միջին տևողությունը 10 - 14 օր է:

  2. Ձվարանների ֆոլիկուլների պունկցիան – ՕՎՏ ծրագրի համար ձվաբջջի ստացման բուժարարողությունները սովորաբար կատարվում են դաշտանային ցիկլի 11 - 16 օրը: Այս բուժարարողությունը` կատարման ժամանակի առումով, ուղղակիո-րեն կախված է ձվաբջիջների վերջնական հասունացումն ապահովող դեղամիջոցի ներմուծման պահից: Տվյալ դեղամիջոցի կիրառման և ֆոլիկուլների պունկցիայի կոնկրետ ժամանակը որոշում և նշանակում է բժիշկը: Պունկցիան սովորաբար կատարվում է հեշտոցի միջով` ներքին ցավազրկման և գերձայնային սարքի հսկողության ներքո: Այդ օրը ամուսինը (զուգընկերը) հանձնում է սպերմա (սերմը):

  3. Ձվաբջիջների բեղմնավորումը սերմով լաբորատոր պայմաններում իրականացվում է ձվարանների ֆոլիկուլների պունկցիայի օրը: Պունկցիայի արդյունքում ստացված ֆոլիկուլյային հեղուկը լցվում է հատուկ թասիկի մեջ և դիտվում մանրադիտակով, որպեսզի համոզվենք դրանում ձվաբջիջների առկայության մասին:  Ձվաբջիջների ստացումից հետո սկսվում է դրանց աճեցումը հատուկ միջավայրում: Թասիկը տեղակայում են ինկուբատորում, որում պահպանվում է մշտական ջերմություն և գազային խառնուրդի որոշակի համամասնություն: Ձվաբջիջները թողնում են ինկուբատորում մի քանի ժամ, որպեսզի նրանք հարմարվեն այդ նոր պայմաններին: Այնուհետև կատարվում է բեղմնավորում ԱՄԲ կամ ԻՔՍԻ մեթոդով: Հաջորդ օրը ստոուգում են ձվաբջիջները բեղմնավորվել են, թե ոչ  և ապա շարունակվում է արդեն սաղմերի (էմբրիոններ) աճը (կուլտիվացիա), որը տևում է 72-ից մինչև 120 ժամ: Սաղմերի աճը գնահատվում է ժամանակի տարբեր հատվածներում:

  4. Սաղմերի փոխադրումը արգանդի խոռոչ: Սաղմերի փոխադրումը արգանդի խոռոչ կարող է իրականացվել ձվաբջիջների ստացումից 72 - 120 ժամ հետո: Սաղմերի փոխադրման համար օգտագործվում են հատուկ կաթետերներ, որոնք արգանդի խոռոչ են ներբերվում նրա վզիկի միջով: Այդ բուժարարողությունը անցավ է: Հնարավոր է 2-ից ոչ ավել սաղմերի փոխադրումը, բայց բազմապտուղ հղիությունների և հղիության կրելախախտի վտանգը նվազեցնելու նպատակով նախապատվությունը տրվում է մեկ սաղմի փոխադրմանը:

  5. Ցիկլի լյուտեինային փուլի աջակցումը: Դաշտանային ցիկլի լյուտեինային փուլը սկսվում է ձվարանի ֆոլիկուլների պունկցիայից հետո և շարունակվում է մինչև արյան և մեզի մեջ հղիությունը հաստատող թեստի անկացումը: Խթանված ցիկլերում սեփական պրոգեստերոնի անբավարար արտադրվելը պահանջում է դեղորայքային աջակցում: Սովորաբար այդ աջակցությունը կատարվում է պրոգոստերոնի պատրաստուկների նեերմուծմամբ: Որոշ դեպքերում նշանակվում է խորիոնային (թավկենային) գոնադոտրոպինի (ԽԳ), էստրոգենների և այլ պրեպարատների ներմուծումը` կախված հիվանդայցելուի անհատական առանձնահատկություններից:

  6. Վաղ ժամկետի հղիությունների ախտորոշումը: Հղիության ախտորոշումը արյան կամ մեզի մեջ ԽԳ-ի պարունակության որոշմամաբ իրականացվում է էմբրիոնի տեղափոխման պահից 12 - 14 օր անց: Հղիության գերձայնային ախտորոշումը կարող է կատարվել էմբրիոնի փոխադրումից 21 օր անց: «Կլինիկական հղիություն» ախտանունը հաստատվում է գերձայնային հետազոտության ժամանակ պտղաձվի հայտնաբերմամբ: