Ձվաբջիջների արտամարմնային բեղմնավորում
Ձվաբջիջների սերմնավորումը բեղմնավորման մեթոդ է, որը կնոջ օրգանիզմից դուրս` «փորձանոթում», սպերմատոզոիդների միակցումն է ձվաբջիջներին: Բեղմնավորման այս տարբերակն կոչվում է արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) (լատին. extra` արտա և լատին. corpus` մարմին, այսինքն բեղմնավորում մարմնից դուրս):
ԱՄԲ ցուցումները:
- Անպտղության փող-պերիտոնեալ (որովայնա-փողային) գործոն
- Ներզատական (էնդոկրին) խանգարումներ
- Էնդոմետրիոզ
- Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
- Անհայտ ծագման անպտղություն
- Տղամարդկային գործոն (սերմնաբջիջների քանակի և շարժունակության նվազում, ընդհուպ մինչ սերմնաբջիջների լրիվ բացակայություն սերմնահեղուկում)
- Անպտղության իմունաբանական գործոններ
- Տևական անպտղության անարդյունավետ բուժում:
ԱՄԲ մեթոդը բաղկացած է հետևյալ փուլերից:
- Սուպերօվուլյացիայի (գերձվազատման) խթանում տարբեր դեղամիջոցներով, որոնց ազդեցության տակ կնոջ ձվարաններում հասունանում են ոչ թե մեկ-երկու ձվաբջիջ, ինչպես բնական դաշտանային ցիկլում, այլ միանգամից 5-10-15:
- ԳՁՀ-ի հսկողության տակ տրանսվագինալ (հեշտոցային) ճանապարհով կատարվում է ֆոլիկուլների պունկցիա և ձվաբջիջների արտաքաշում: Պունկցիան տևում է 5-10 րոպե, կատարվում է ներերակային անզգայացման պայմաններում և հանդիսանում է բացարձակապես անցավ միջամտություն:
- Ձվաբջջի բեղմնավորումը սերմով իրականացվում է վերցնելուց հետո առաջին օրերին, հատուկ պայմաններում (ջերմաստիճան, գազային կազմ, վարակազերծ պայմաններ) հատուկ թերմոստատում: Սերմնաբջիջների ցածր խտության դեպքում իրականացվում է ձվաբջջի ցիտոպլազմայի (բջջապլազմայի) մեջ ընտրված լավ որակի սերմնաբջիջների ներարկում հատուկ մանիպուլյատորի օգնությամբ (ICSI):
- 3-րդ օրն ընտրվում են լավագույն սաղմերը (3-ից ոչ ավել) և տեղափոխվում կնոջ արգանդի խոռոչ՝ գերձայնային հետազոտության սարքի (ԳՁՀ) հսկողության տակ, հատուկ, շատ բարակ և ճկուն կաթետերի օգնությամբ: Այս բուժմիջամտությունը անվտանգ է և անցավ:
- 14-16 օրերի ընթացքում խորհուրդ է տրվում աջակցող պահպանողական բուժում, որից հետո անցկացվում է հղիության թեստ մեզի օգնությամբ և/կամ որոշվում է β-ԽԳ-ի (խորիոնային գոնադոտրոպին հորմոնի) մակարդակը արյան մեջ:
- Հետագա վարման գործելակարգը պետք է քննարկվի բուժող բժշկի հետ ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքի դեպքում:
ԱՄԲ-ն պետք չէ դիտարկել որպես միանվագ բուժընթաց, այն էլ 100% արդյունավետությամբ: Ցավոք, նույնիսկ աշխարհի լավագույն կլինիկաներում այս մեթոդի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը մեկ փորձի դեպքում: ԱՄԲ-ի արդյունքը կախված է մի շարք գործոններից. հիվանդայցելուի տարիքից, արգանդի վիճակից, օրգանիզմի ընդհանուր վիճակից, անպտղության պատճառից: Ուստի, ստույգ գնահատել հղիության կայացման հնարավորությունը դժվար է: Բացի դրանից, ԱՄԲ-ի հաջողությունը կախված է բժշկի հմտությունից, կլինիկայի սարքավորումներից, բուժման համար օգտագործվող դեղորայքի ընտրությունից:
ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում)
- Ներարգանդային սերմնավորում (IUI)
- Ազոսպերմիայի բուժում
- ԱՄԲ բնական ցիկլով
- ԱՄԲ փոխնակ մայրությամբ
- ԱՄԲ ձվարանային խթանումով
- ԱՄԲ 40տ.-ից հետո
- ԱՄԲ նախիմպլանտացիոն գենետիկ թեստավորմամբ (PGT),
- ԱՄԲ դոնորական ձվաբջջով
- ԱՄԲ սառեցված դոնորական ձվաբջջով
- ԱՄԲ սառեցված դոնորական սերմով
- [ԱՄԲ սառեցված դոնորական սաղմով]
- Հոգեսոմատիկ անպտղություն
- ԱՄԲ անհաջողությունները
- ԱՄԲ ծրագրում լրացուցիչ ծառայություններ
- ԱՄԲ արձանագրություններ
- Բժշկի ցուցումներ ԱՄԲ-ից հետո
Ստանալ կոնտակտ
Ինձ հետաքրքրում է
Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` ըստ ներկայում գործող գաղտնիության քաղաքականության: Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` Ձեր ընկերությունից տեղեկատվություն ստանալու համար