Հորմոնային հետազոտություններ
Հորմոնային հետազոտությունները հնարավորություն են տալիս որոշել արյան մեջ տարբեր հորմոնների պարունակությունը և դրանով իսկ գնահատել ոչ միայն ձվարանների, այլ նաև մյուս էնդոկրին գեղձերի (հիպոֆիզի, վահանագեղձի, մակերիկամների) աշխատանքը, որոնք ներազդում են վերարտադրողական (մանկածնական) ֆունկցիայի վրա:
Մի շարք դեպքերում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բուժընթացին նախապատրաստվելու փուլում անհրաժեշտություն է ծագում կատարել որոշ հորմոնների հետազոտություն` առավել նպատակահարմար մարտավարություն ընտրելու և հաջողության հավանականությունը մեծացնելու համար:
Նման հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը որոշում է բժիշկը:
Կապված կնոջ օրգանիզմում կատարվող գործընթացների պարբերականությունից, արյան մեջ հորմոնների հետազոտությունն արվում է դաշտանային ցիկլի (պարբերաշրջանի) որոշակի օրերին (որ հորմոնը և որ օրը որոշում է բժիշկը):