Ինչի՞ց սկսել. քայլ առ քայլ

Մեր թիմի նպատակն է.

1. Բացատրել Ձեզ գործողությունների հաջորդականությունը
արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ)
և սաղմի փոխադրման (ՍՓ) մեթոդն իրականացնելիս:

2. Տրամադրել որոշ գործնական խորհուրդներ:

3. Օգնել ճիշտ կողմնորոշվել ու վերջնական որոշում կայացնել:

Մոր և մանկան առողջության պահպանման
գիտահետազոտական կենտրոնի տնօրեն,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գ.Գ. Օկոև
Գլխավոր | Պացիենտին | Ինչի՞ց սկսել. քայլ առ քայլ

Ո՞ր դեպքերում դիմել արտամարմնային բեղմնավորման ծառայության:

Անպտղություն ախտորոշվում է, երբ կինը մեկ տարի կանոնավոր սեռական կյանքից հետո, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման, չի հղիանում: Սեռական կյանքը համարվում է կանոնավոր, եթե սեռական հարաբերությունների հաճախականությունը շաբաթը 2 անգամ և ավելի է:

Շատ կարևոր է կնոջ և տղամարդու համատեղ հետազոտությունը: Առաջին էտապում իրականացվում են ընդունված մեթոդներ՝ ձվազատման խանգարումները, փողային և պերիտոնեալ գործոնները, գինեկոլոգիական հիվանդությունները, հորմոնալ խնդիրները հայտնաբերելու համար: Իրականացվում են նաև ГСГ, սպերմագրամա:

Երկրորդ էտապում իրականացվող հետազոտությունները կախված են տվյալ զույգի մոտ հայտնաբերված խնդիրներից:

Պետք է հիշել, որ անպտղությունը հնարավոր է բուժել: Հատկապես վերջին տարիներին բուժման մեթոդներն այնպիսի զարգացում են ապրել, որ հնարավոր է անպտուղ զույգին օգնել անգամ ամենադժվար վիճակների դեպքում:

Կանանց անպտղությունը 25-35% դեպքերում պայմանավորված է արգանդի փողերի անանցանելիությամբ: Արգանդի փողերը զգայուն են տարած վարակների, որովայնի խոռոչի վիրահատական միջամտությունների նկատմամբ:

Անպտղության կարևոր պատճառ է կնոջ տարիքը, քանի որ ժամանակի ընթացքում տուժում են ձվաբջիջների որակը և քանակը:

Պատճառներից է նաև էնդրիոմետրիոզը, որի ախտորոշման դեպքում կանանց 30-50 տոկոսի մոտ դիտվում է անպտղություն:

Անպտղությանը նպաստում են նաև հորմոնալ խանգարումները, որոնք երբեմն ձվարանների պոլիկիստոզի կամ այլ ախտաբանական վիճակների արդյունք են:

Կարևոր դեր ունեն նաև արգանդի բնածին ախտաբանությունները. արգանդում միջնապատի առկայություն, երկեղջյուր կամ երկակի արգանդ, Մայերի, Կուստերի, Խաուզերի համախտանիշներ և այլն:

Արհեստական բեղմնավորման ընթացակարգը

Ինչի՞ց սկսել. քայլ առ քայլ

Ձեր ճանապարհորդությունը սկսվում է այստեղ


Պատրա՞ստ եք ծնող դառնալ, պատրա՞ստ եք կատարել հաջորդ քայլը՝ այն իրականություն դարձնելու համար: Կապ հաստատել մեզ հետ՝ դա նշանակում է դուք արդեն հսկայական ջանքեր եք գործադրել ձեր երազանքն իրականացնելու համար:

ԱՄԲ և սաղմի փոխադրման ՍՓ փորձաեղանակը համարվում է անպտղության բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդ և պահանջում է ճշգրտություն և ճշտակատարություն թե բուժանձնակազմի, թե հիվանդայցելուի կողմից:

Մասնագետների մոտ նախնական հետազոտությունն ու խորհրդատվությունը իրականացվում է ամեն օր, ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի հանգստյան և տոնական օրերից:

ԱՄԲ և ՍՓ սկսելու պահից ի վեր մենք կհանդիպենք Ձեզ հետ, ըստ անհրաժեշտության, շաբաթվա ցանկացած օրը:

img
Ձվաբջիջ վերցնելու պայմանները


Խորհրդատվություններից մեկի ժամանակ Ձեզ կտրվի հատուկ թերթիկ-հիշեցում, որտեղ կնշվի ձվաբջիջների վերցման համար մեր:

Կենտրոն ներկայանալու ճշգրիտ ամսաթիվն ու ժամը:

Մեկ անգամ ևս հարկ ենք համարում Ձեր ուշադրությունը հրավիրել մեր պահանջների ճշգրիտ կատարման անհրաժեշտության վրա։

Ուշանալու կամ չներկայանալու դեպքում մենք, հնարավոր է, հարկադրված լինենք հրաժարվել պունկցիայից և ձվաբջիջներ վերցնելուց:

Նման դեպքերում տեղի է ունենում ինքնաբեր ձվազատում, ինչն անհնարին է դարձնում որովայնի խոռոչում ձվաբջիջներ գտնելը:

Ձվաբջիջների վերցման օրը ամուսնու ներկայությունը պարտադիր է: Այդ և հաջորդ օրը հիվանդայցելուի աշխատանքի գնալը խիստ անցանկալի է: Խորհուրդ չի տրվում նաև ավտոմեքենա վարելը:

Ձվաբջիջներ վերցնելուց 12 ժամ առաջ հիվանդայցելուն չպետք է սնունդ և հեղուկներ օգտագործի, ծխի:

img
ԱՄԲ և ՍՓ իրականացումը

Այն դաշտանային ցիկլի ընթացքում, երբ իրականացվում է ԱՄԲ և ՍՓ, ամուսիններին արգելվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը:

Ցանկալի չեն տևական ճամփորդությունները, ակտիվ ֆիզիկական վարժությունները, ջերմային բուժարարողությունները (սաունա, արևային լոգանքներ և այլն):

Արգանդի խոռոչ սաղմի փոխադրման օրից արգելվում է սեռական կյանքը` մինչև բժշկի թույլտվությունը:

ԱՄԲ-ն և ՍՓ-ն իրականացնելու ժամանակահատվածում Ձեր առողջության հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել կենտրոն:

img
Oժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների փորձաեղանակներ


Հղիության կայացման համար, ըստ բժշկի եզրակացության, Ձեզ անհրաժեշտ կլինի կիրառել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների փորձաեղանակներ (արտամարմնային բեղմնավորում` սաղմի հետագա փոխադրումով` ԱՄԲ և ՍՓ):

Այս փորձաեղանակները պահանջում են բազմաթիվ բարձրակարգ մասնագետների փոխգործակցություն (գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, էխոգրաֆիստ, անեսթեզիոլոգ, կենսաբան, գենետիկ, հոգեբան), որոնք մշտապես կլիեն Ձեր տրամադրության տակ:

ԱՄԲ և ՍՓ փորձաեղանակները բավական թանկ են և սպասվող ծախսերը մեծ մասամբ կծանրանան Ձեր ուսերին:

Հնարավոր է նաև ԱՄԲ ծրագրին մասնակցությունը պետպատվերի շրջանակներում` դրա իրականացման համար պահանջվող համապատասխանտվյալների դեպքում:

Դուք կարող եք դիմել նաև հովանավորների օգնությանը:

img
«Ձվաբջջի դոնորություն» և «փոխնակ մայրություն» ծրագրեր


ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են «ձվաբջջի դոնորություն» և «փոխնակ մայրություն» ծրագրերը:

Դոնորական ձվաբջիջների օգտագործումը խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց սեփական ձվաբջիջները ցածրորակ են կամ չի հաջողվում դրանք ստանալ ձվարանները խթանելիս:

«Փոխնակ մայրություն» ծրագիրը նախատեսված է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ):

img
Հետազոտություններ

ԱՄԲ-ի մեթոդով անպտղության բուժումից առաջ կատարվում է հիվանդայցելուների համալիր հետազոտություն:

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունքը հագեցած է նորագույն բարձրակարգ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել անպտղության բուժման բոլոր ժամանակակից մեթոդները (տեխնոլոգիաները):

img
ԱՄԲ վիճակագրություն

ԱՄԲ-ն պետք չէ դիտարկել որպես միանվագ բուժընթաց, այն էլ 100% արդյունավետությամբ: Ցավոք, նույնիսկ աշխարհի լավագույն կլինիկաներում այս մեթոդի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը մեկ փորձի դեպքում:

Նման դեպքերում հարկ է դիմել հոգեբանին:
Կնոջ հոգեբանական վիճակն ազդում է ԱՄԲ ելքի վրա: Անհաջող ԱՄԲ-ն կնոջ բացասական հույզերի պատճառ է դառնում: Հոգեբանն օգնում է ազատվել ծանր մտքերից:

img

Ստանալ կոնտակտ


Ինձ հետաքրքրում է

Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` ըստ ներկայում գործող գաղտնիության քաղաքականության: Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` Ձեր ընկերությունից տեղեկատվություն ստանալու համար