«Ձվաբջջի դոնորության» ծրագիր
Ձվաբջջի դոնորներին ներկայացվող պահանջները. պետք է լինեն 18-ից 35 տարեկան, սեփական առողջ երեխա ունեցող, ֆիզիկապես և հոգեպես առողջ, ֆենոտիպային վառ առանձնահատկություններ չունեցող կանայք:
Այսօր հնարավոր են «Ձվաբջջի դոնորության» ծրագրի 2 տարբերակներ` «թարմ ձվաբջիջների դոնորություն» և «սառեցված ձվաբջիջների դոնորություն»: Տարբերությունը նրանում է, որ «թարմ ձվաբջիջների դոնորություն» ծրագրում կարող է սինխոնացվել (համաժամանակեցում) դոնորի և հիվանդայցելուի (կին, որին պետք է փոխադրվեն սաղմերը) դաշտանային ցիկլերը և էմբրիոնների տեղափոխման համար հիվանդայցելուի նախապատրաստումը, որպես կանոն, տեղի է ունենում դոնորի խթանմանը զուգընթաց:
«Սառեցված ձվաբջիջների դոնորություն» ծրագրում դոնորի աշխատանքը ժամանակային առումով կապված չէ հիվանդայցելուի բուժական ցիկլի հետ:
Այս ծրագրում բուժական ցիկլի անցկացումը կապված չէ դոնորի վիճակի և ձվարանային խթանման հետ: Հիվանդայցելուները ընտրությունը կատարում են արդեն իսկ պահվող դոնորական ձվաբջիջներից: Պետք է նկատի ունենալ, որ «թարմ ձվաբջիջների դոնորություն» ծրագրի ռեցիպիենտները (կանայք, որոնք օգտագործում են դոնորի ձվաբջիջները), պետք է իրենց վրա վերցնեն մի շարք պարտավորություններ:
Այսպես, ձվարանների խթանման և պունկցիայի ժամանակ դոնորի մոտ կարող են ծագել բարդություններ, որոնք իրենց հերթին կարող են ինտենսիվ բուժում պահանջել, հնարավոր է` ստացիոնար պայմաններում, և նույնիսկ վիրահատությունների կարիք լինի: Նման դեպքում դոնորի բուժման ծախսերը վճարվում են ռեցեպիենտի կողմց: Եվս մի առանձնահատկություն, հազվադեպ, բայց հանդիպում են դեպքեր, երբ դոնորի մոտ չի հաջողվում ստանալ և ոչ մի ձվաբջիջ: