Սաղմերի կրիոկոնսերվացիա


Մենք կատարում ենք սաղմերի կրիոկոնսերվացիա
միայն այն դեպքերում,
երբ դա անհրաժեշտ է հիվանդ այցելուին
և նա տվել է համաձայնություն
իր սաղմերի պահպանման համար:
Գլխավոր | Ծառայություններ  Սաղմնաբանություն (էմբրիոլոգիա) | Սաղմերի, ձվաբջիջների սառեցում (վիտրիֆիկացիա) և պահպանում

Ձվաբջիջների և սաղմերի սառնակոնսերվացում (կրիոկոնսերվացիա)

Ձվաբջիջների սառնակոնսերվացումը օվոցիտների (ձվաբջիջների) սառեցման և հալեցման ծրագիրն է: Ձվաբջիջների սառնակոնսերվացումը փրկում է այնպիսի իրավիճակում, երբ առկա է ձվարանների գերխթանման ծանր համախտանիշի զարգացման վտանգ կամ ձվարանների խթանումը ավարտվել է և պետք է արդեն պունկցիա կատարել, բայց ամուսինը հիվանդացել է կամ որևէ այլ պատճառով չի կարող ներկայանալ այդ բուժարարողությանը և չի կարող սերմ հանձնել:

Սաղմերի սառնակոնսերվացում: Քանի որ ՕՎՏ ծրագրերում արգանդ է փոխադրվում 2 սաղմից ոչ ավել, ապա կարող են մնալ չօգտագործված, բայց նորմալ զարգացած սաղմեր: Դրանք կարող են պահպանվել սառնակոնսերվացիայի միջոցով և օգտագործվել հետագայում: Բացի այդ, ձվարանների գերխթանման համախտա¬նիշի զարգացման բարձր ռիսկի դեպքում, այդ խթանված ցիկլում սաղմերի փոխադրումը հետաձգվում է, և դրանք բոլորը սառեցվում են: Հնարավոր է սաղմերի սառնակոնսերվացում դրանց զարգացման ցանկացած փուլում, բայց որպես կանոն, դա տեղի է ունենում բլաստոցիստի փուլում` զարգացման 5-6-րդ օրը: Հարկ է նշել, որ սառեցմանը/հալեցմանը ոչ բոլոր սաղմերն են դիմանում: Երբեք չի կարելի նախօրոք պնդել, թե որ սաղմերը հալեցմանը կդիմանան, իսկ որոնք` ոչ: Սաղմերը կարող են հալեցվել և փոխադրվել արգանդի խոռոչ ՕՎՏ-ի կիրառմամբ բուժման անհաջող փորձից որոշ ժամանակ անց կամ, եթե փորձը հաջող էր և հղիությունը կայացել է, ապա այս ճանապարհով հետագայում կարող է կայանալ նոր հղիություն: Սաղմերի կրիոկոնսերվացումը ունի մի շարք առավելություններ, ինչը անպտղոթյունը հաջող հաղթահարելու անհատական հավանականության մեծացումն է` ի հաշիվ հալեցված սաղմերի փոխադրման, առողջության հետ կապված վտանգների նվազումը` ի հաշիվ ձվարանային խթանումների քանակի քչացման, հիվանդայցելուների նյութական ծախսերի պակասումը` կապված դեղամիջոցների ձեռքբերման, ինչպես նաև ձվարանների գերխթանման համախտանիշի ծանր ձևերի նախականխումը:

Այն դեպքում, երբ ԱՄԲ ծրագրի իրականացումից հետո մնում են ամուսնական զույգից վերցված լավորակ լրացուցիչ սաղմեր, զույգին առաջարկվում է դրանք սառեցնել և պահել: Սառեցված սաղմերի պահպանումը իրականացվում է հեղուկ ազոտի մեջ պահվող հատուկ նշագրված պլաստմասե անոթներում: Սաղմերի պահպանման ժամկետն անսահմանափակ է: Կատարվում է միայն լավ որակի սաղմերի կրիոկոնսերվացիա և միայն զարգացման կոնկրետ փուլում: Վատորակ սաղմերը ենթակա չեն սառեցման, քանի որ հալչելիս դրանք դեգրադացվում են (քայքայվում են): Մենք կատարում ենք սաղմերի կրիոկոնսերվացիա միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հիվանդայցելուին և նա տվել է համաձայնություն իր սաղմերի պահպանման համար: