Ախտորոշում

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների
բաժանմունքը հագեցած է նորագույն բարձրակարգ
սարքերով, որոնք թույլ են տալիս իրականացնել անպտղության
բուժման բոլոր ժամանակակից մեթոդները:
Գլխավոր | Ծառայություններ | Ախտորոշում

ԱՄԲ մեթոդով անպտղության բուժումից առաջ կատարվում է հիվանդայցելուների համալիր հետազոտություն:

Համալիր հետազոտությունը ներառում է.

  1. Արյան մեջ հորմոնների որոշում.
    Դաշտանային ցիկլի 2-3 օրը՝
    - ԼՀ (լյուտեինացնող հորմոն), ՖԽՀ (ֆոլիկուլախթանիչ հորմոն), էստրադիոլ, պրոլակտին, ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն), T4 ազատ, ԴՀԱ-S (դեհիդրոանդրոստերոն սուլֆատ), տեստոստերոն.
  2. Խրոնիկ վարակների որոշում.
    - խլամիդիոզի, միկոպլազմոզի, ուրեապլազմոզի, ցիտոմեգալովիրիայի, հերպեսի, տոքսոպլազմոզի
  3. Հեշտոցի մաքրության աստիճանի որոշում
  4. Արգանդի պարանոցի և հեշտոցի արտադրության մանրէաբանական ցանքս
  5. Կոլպոսկոպիա (արգանդի պարանոցադիտում հատուկ սարքով), արգանդի վզիկից վերցրած քսուկ՝ օնկոցիտոլոգիայի համար
  6. Փոքր կոնքի օրգանների ԳՁՀ դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը, ֆոլիկուլոգենեզի (ֆոլիկուլների զարգացման ընթացքի) դինամիկա
  7. Վահանագեղձի ԳՁՀ՝ ըստ ցուցումների
  8. Կրծքագեղձերի ԳԶՀ կամ մամոգրաֆիա՝ ըստ ցուցումների
  9. Արյան մեջ ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B և C-ի որոշում:
  10. Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում
  11. Արյան կլինիկական քննություն
  12. Արյան կենսաքիմիական քննություն.
    - շաքար, խոլեստերին, ընդհանուր սպիտակուց, կրեատինին, ընդհանուր բիլիռուբին
  13. Կոագուլոգրամա (արյան մակարդելիության ցուցանիշների որոշում)
  14. Մեզի ընդհանուր քննություն
  15. ԷՍԳ (էլեկտրասրտագրություն)
  16. Ֆլյուրագրաֆիա
  17. Թերապևտի խորհրդատվություն
  18. Բժիշկ-գենետիկի (ժառանգաբանի) խորհրդառտվություն (ըստ ցուցումների)
  19. Ամուսնու սերմի հետազոտություն (սպերմոգրամա՝ սերմնագիր):

Միզասեռական ուղիների վարակների հետազոտություն. քանի որ անպտղութան դեպքում տղամարդկանց ու կանանց գրեթե կեսի մոտ հայտնաբերվում են բորբոքային հիվանդություններ, ուստի այդ վարակների հետազոտությունը ցուցված է բոլոր հիվանդայցելուների համար: Այսպիսով` ՕՎՏ-ին նախապատրաստվելու փուլում վարակների հետազոտությունը պարտադիր է, քանի որ հնարավորություն է տալիս հայտնաբերել և բուժել ոչ միայն բացահայտ, այլև թաքնված հիվանդությունները և, այդպիսով, կանխել բորբոքման հետ կապված բարդությունները:

 

Էնդոմետրիումի կենսազննում (բիոպսիա): Դա էնդոմետրիումից մի փոքր կտորի (փորձանմուշի) ստացումն է` մանրադիտակի տակ հյուսվածաբանական հետազոտության համար: Նման հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել մի շարք հիվանդություններ, որոնք կարող են ընդհանրապես անպտղության կամ թե ՕՎՏ ծրագրերի շրջանակներում անհաջողությունների պատճառ հանդիսանալ:


Ախտորոշում

Ստանալ կոնտակտ


Ինձ հետաքրքրում է

Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` ըստ ներկայում գործող գաղտնիության քաղաքականության: Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` Ձեր ընկերությունից տեղեկատվություն ստանալու համար