ԱՄԲ մեթոդով անպտղության բուժումից առաջ կատարվում է հիվանդայցելուների համալիր հետազոտություն:
Համալիր հետազոտությունը ներառում է.
- Արյան մեջ հորմոնների որոշում.
Դաշտանային ցիկլի 2-3 օրը՝
- ԼՀ (լյուտեինացնող հորմոն), ՖԽՀ (ֆոլիկուլախթանիչ հորմոն), էստրադիոլ, պրոլակտին, ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն), T4 ազատ, ԴՀԱ-S (դեհիդրոանդրոստերոն սուլֆատ), տեստոստերոն. - Խրոնիկ վարակների որոշում.
- խլամիդիոզի, միկոպլազմոզի, ուրեապլազմոզի, ցիտոմեգալովիրիայի, հերպեսի, տոքսոպլազմոզի - Հեշտոցի մաքրության աստիճանի որոշում
- Արգանդի պարանոցի և հեշտոցի արտադրության մանրէաբանական ցանքս
- Կոլպոսկոպիա (արգանդի պարանոցադիտում հատուկ սարքով), արգանդի վզիկից վերցրած քսուկ՝ օնկոցիտոլոգիայի համար
- Փոքր կոնքի օրգանների ԳՁՀ դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը, ֆոլիկուլոգենեզի (ֆոլիկուլների զարգացման ընթացքի) դինամիկա
- Վահանագեղձի ԳՁՀ՝ ըստ ցուցումների
- Կրծքագեղձերի ԳԶՀ կամ մամոգրաֆիա՝ ըստ ցուցումների
- Արյան մեջ ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B և C-ի որոշում:
- Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում
- Արյան կլինիկական քննություն
- Արյան կենսաքիմիական քննություն.
- շաքար, խոլեստերին, ընդհանուր սպիտակուց, կրեատինին, ընդհանուր բիլիռուբին - Կոագուլոգրամա (արյան մակարդելիության ցուցանիշների որոշում)
- Մեզի ընդհանուր քննություն
- ԷՍԳ (էլեկտրասրտագրություն)
- Ֆլյուրագրաֆիա
- Թերապևտի խորհրդատվություն
- Բժիշկ-գենետիկի (ժառանգաբանի) խորհրդառտվություն (ըստ ցուցումների)
- Ամուսնու սերմի հետազոտություն (սպերմոգրամա՝ սերմնագիր):
Միզասեռական ուղիների վարակների հետազոտություն. քանի որ անպտղութան դեպքում տղամարդկանց ու կանանց գրեթե կեսի մոտ հայտնաբերվում են բորբոքային հիվանդություններ, ուստի այդ վարակների հետազոտությունը ցուցված է բոլոր հիվանդայցելուների համար: Այսպիսով` ՕՎՏ-ին նախապատրաստվելու փուլում վարակների հետազոտությունը պարտադիր է, քանի որ հնարավորություն է տալիս հայտնաբերել և բուժել ոչ միայն բացահայտ, այլև թաքնված հիվանդությունները և, այդպիսով, կանխել բորբոքման հետ կապված բարդությունները:
Էնդոմետրիումի կենսազննում (բիոպսիա): Դա էնդոմետրիումից մի փոքր կտորի (փորձանմուշի) ստացումն է` մանրադիտակի տակ հյուսվածաբանական հետազոտության համար: Նման հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել մի շարք հիվանդություններ, որոնք կարող են ընդհանրապես անպտղության կամ թե ՕՎՏ ծրագրերի շրջանակներում անհաջողությունների պատճառ հանդիսանալ:
Ախտորոշում
- Բարձր թվային ԳՁՀ (գերձայնային հետազոտություն)
- Ֆոլիկուլների աճի ուլտրաձայնային մոնիթորինգ
- Սերմի հետազոտություն ըստ ԱԿՀ չափանիշների
- Հորմոնների մակարդակի հետազոտություն արյան մեջ
- Հղիության վաղ ախտորոշում
- Գենետիկ ախտորոշում
- Նախաիմպլանտացիոն ախտորոշում (PGT)
- Արգանդափողերի անցանելիության ախտորոշում (հիստերոսալպինգոգրաֆիա կոնտրաստ նյութով, սոնոհիստերոսալպինգոգրաֆիա)
- Էնդոսկոպիկ հետազոտություն (ախտորոշիչ լապարոսկոպիա, ախտորոշիչ հիստերոսկոպիա)
- Արգանդի պարանոցի ախտաբանության ախտորոշում (կոլպոսկոպիա, PAP-test)
- Մոլեկուլյար-գենետիկ և իմունոլոգիական լաբորատոր ախտորոշում:
Ստանալ կոնտակտ
Ինձ հետաքրքրում է
Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` ըստ ներկայում գործող գաղտնիության քաղաքականության: Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` Ձեր ընկերությունից տեղեկատվություն ստանալու համար