Գլխավոր | Ծառայություններ Դոնորություն (ձվաբջջի, սերմի) | Կրիոբանկ (սառեցված դոնորական ձվաբջիջներ և սերմ)
Կրիոկոնսերվացման ծրագրեր
Սաղմերի, սերմի, ձվաբջիջների և վերարտադրողական օրգանների հյուսվածքների կրիոկոնսերվացման (սառնապահպանում) բուժարարողությունները ՕՎՏ ծրագրերի տարբերակներից են և իրենց մեջ են ներառում հետևյալ փուլերը.
- սառնակոնսերվացում. կենսաբանական նյութի սառեցում,
- պահպանում,
- հալեցում,
- բուժարարողությունների անցկացումը (ձվաբջիջների բեղմնավորում, աճեցում, օժանդակ հատումներ` խետչինգներ, սաղմերի արգանդի խոռոչ տեղափոխում),
- ցիկլի լյուտեինային փուլի օժանդակություն,
- հղիության ախտորոշում:
Սառնակոնսերվացման ծրագրերը հնարավորություն են ընձեռում ավելացնել անպտղության բուժման անվտանգությունն ու արդյունավետությունը` մեծացնելով հղիության կայացման հնարավորությունը կուտակային էֆեկտի շնորհիվ:
Վերարտադրողական օրգանների հյուսվածքների սառնակոնսերվացումը ուռուցքով հիվանդների վերարտադրողական ֆունկցիայի պահպանման տարբերակ¬ներից մեկն է: Երեխայի ծննդով ավարտված ոչ մեծաթիվ դիտարկումների հիման վրա, ներկայումս առավել հաճախ է կիրառովում ձվաբջիջների և սերմի սառնակոնսերվացումը: