Արհեստական սերմնավորում ամուսնու (ԱՍԱՍ) կամ դոնորական սերմով (ԱՍԴՍ).
ԱՍԱՍ-ի բուժմիջամտության էությունը կայանում է նրանում, որ սաղմնաբանական լաբորատորիայում ամուսնու նախապես մշակված սերմը ներարկվում է կնոջը ներարգանդային ճանապարհով: Սերմնավորումը կարելի է անցկացնել ինչպես բնական ցիկլի ժամանակ, այնպես էլ խթանված օվուլյացիայի (ձվազատման) ֆոնի վրա: Ամեն դեպքում ԱՍԱՍ-ի կատարման համար պետք է ստուգվի արգանդափողերի անցանելիությունը, քանի որ սերմնավորման ժամանակ, ինչպես բնական ճանապարհով հղիանալու դեպքում, բեղմնավորումը կատարվում է արգանդափողում:
ԱՍԱՍ ցուցումները.
- էրեկտիլ (էրեկցիայի հետ կապված) դիսֆունկցիա
- տղամարդու սեռական օրգանների զարգացման արատներ, որոնց ժամանակ հնարավոր չէ սեռական կյանքը կամ սերմնաժայթքումը (էյակուլյացիան) լինում է ոչ հեշտոցի մեջ (օրինակ, հիպոսպադիա, հետընթաց սերմնաժայթքում (ռետրոգրադ էյակուլյացիա)
- վագինիզմ
- անպտղության պարանոցային գործոնի դեպքում, երբ սերմնաբջիջները չեն կարող անցնել արգանդի պարանոցային խողովակի լորձի միջով
- ամուսնու կրիոկոնսերվացված սերմով սերմնավորում, օրինակ, ամուսնու մոտ քիմիաթերապիա պահանջող ուռուցքային հիվանդության հայտնաբերման դեպքում:
Սերմի դոնորներ կարող են լինել ֆերտիլ (բեղմնունակ) սերմ ունեցող 20-40 տարեկան առողջ տղամարդիկ:
Սերմի դոնորների հետազոտության պարտադիր ծավալը իր մեջ ներառում է.
- ուռոլոգի (միզաբանի)զննում և եզրակացություն
- վարակների հայտնաբերման հետազոտություններ. գոնորեա, խլամիդիոզ, գենիտալ (սեռական) հերպես, ուրեոպլազմոզ, միկոպլազմոզ, ցիտոմեգալովիրիա
- արյան հետազոտություն ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ В և С-ի նկատմամբ
- արյան խմբի և Rհ-(ռեզուս) գործոնի որոշում
- հոգեբույժի զննում և եզրակացություն
- թերապևտի զննում և եզրակցություն:
«Սերմի դոնորության» ծրագիրը
Սերմի դոնորներին ներկայացվող պահանջներն են. սպերմոգրամի նորմալ ցուցանիշները, դոնորի ապացուցված ֆերտիլությունը (բեղմնունակությունը) ցանկալի է, բայց ոչ պարտադիր, ինչպես նաև ֆենոտիպային (արտաքին) վառ առանձնահատկությունների բացակայությունը:
Թույլատրվում է միայն սառնակոնսերվացված դոնորական սերմի օգտագործումը, այն էլ դոնորի կրկնակի (սառնակոնսերվացումից 6 ամիս անց) հետազոտության բացասական արդյունքներից հետո (ՄԻԱՎ 1, 2 և Agp24/25 հանդեպ M և G դասի իմունագլոբուլինների և ՄԻԱՎ-1-ի նկատմամբ արյան մոլեկուլակենսաբանական հետազոտությունների, B և C հեպատիտների վիրուսների հանդեպ M և G իմունագլոբուլինների, HBV-վարակի и HCV-վարակի նկատմամբ արյան մոլեկուլա-կենսաբանական հետազոտությունների, ինչպես նաև Treponema pallidum-ի նկատմամբ M և G դասի իմունագլոբուլինների ուսումնասիրություններից հետո):
Դոնորական սերմը կիրառվում է արական բացարձակ անպտղության կամ զուգընկերոջ բացակայության դեպքում: Ըստ ֆենոտիպային նկարագրության (բառային) հիվանդայցելուները կարող են ընտրել իրենց հարմար դոնոր: