Սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում)

Մեր կլինիկայի պայմաններում հնարավոր է ամուսնու
և/կամ դոնորի սերմի կրիոկոնսերվացիա՝ (սառեցում)
դրանց հետագա օգտագործմամբ անպտղության բուժման ծրագրերում,
օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Սերմի պահպանման լավագույն ժամկետը
համարվում է 3 տարի, քանի որ այդ ժամկետն անցնելուց հետո
սերմնաբջիջների բեղմնունակությունը նվազում է:

Սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում)

Սերմի սառնակոնսերվացումը սերմի սառեցման և հալեցման ծրագիրն է: Սերմի սառնակոնսերվացումը գոյություն ունի տարիներ ի վեր: Սերմը լավ է տանում սառեցումը` պահպանելով բեղմնավորելու իր ունակությունը: ՕՎՏ-ի ներկա գործելակարգերում սերմի սառնակոնսերվացում հաճախ է կատարվում: Դոնորական սերմը սառեցված վիճակում անցնում է 6-ամսյա կարանտին` մինչև դոնորի մոտ կրկնակի հետազոտման արդյունքների ստացումը, ինչն արվում է զարգացման գաղտնաշրջան ունեցող վարակների հայտնաբերման համար: Սերմը սառեցվում է նաև այն դեպքերում, երբ ամուսինը չի կարող ներկայանալ, կամ էլ երբ անհրաժեշտ է պահպանել  սերմը տղամարդու մոտ ուռուցքային հիվանդությունների առիթով սպասվող քիմիա- կամ ռենտգենաբուժման կապակցությամբ:

Մեր կլինիկայի պայմաններում հնարավոր է ամուսնու և/կամ դոնորի սերմի կրիոկոնսերվացիա՝ (սառեցում) դրանց հետագա օգտագործմամբ անպտղության բուժման ծրագրերում, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործմամբ: Սերմի սառեցումը կատարվում է հեղուկ ազոտում՝ հատուկ սարքավորումների օգնությամբ: Սառեցված վիճակում սերմը կարող է պահպանվել մի քանի տարի: Սերմի պահպանման լավագույն ժամկետը համարվում է 3 տարի, քանի որ այդ ժամկետն անցնելուց հետո սերմնաբջիջների բեղմնունակությունը նվազում է: