Գլխավոր | Ծառայություններ Սաղմնաբանություն (էմբրիոլոգիա) | Օժանդակ խետչինգ (assisted hatching) ` սաղմի մեմբրանի արհեստական մասնահատում:
Օժանդակ խետչինգ
Դա միկրոմանիպուլյացիա է, որի ժամանակ կատարվում է ձվաբջջի կամ սաղմի թաղանթի հատում, այդ թաղանթից սաղմի դուրս բերման համար, օրինակ, այն դեպքերում, երբ այդ թաղանթը չափազանց ամուր է, կամ էլ սերմի հալեցումից հետո:
Օժանդակ խետչինգ (սաղմի թաղանթի մշակում).
Սա նոր մեթոդ է, որի օգնությամբ կարելի է հեշտացնել արգանդում սաղմի ներպատվաստումը (իմպլանտացիան): Այս մեթոդի էությունը սաղմի փայլուն թաղանթը թուլացնելն է (հատվում է թաղանթը), որը նպաստում է արգանդի պատին նրա ավելի ամուր կպչելուն։
Օժանդակ խետչինգի անցկացման ցուցումները.
- Կնոջ 38-ից բարձր տարիքը,
- Նախորդ ինպլանտացիաների անհաջող փորձերը,
- Մորֆոլոգիական (ձևաբանական) վատ ցուցանիշներով սաղմերի առկայությունը,
- Արյան մեջ ֆոլիկուլախթանիչ հորմոնի (ՖԼԽ) բարձր մակարդակը,
- Սառեցված սաղմերի տեղադրումը:
Օժանդակ խետչինգը կարող է իրականացվել 3 եղանակով՝քիմիական, մեխանիկական, լազերային:
Մեր լաբորատորիայում օժանդակ խետչինգը իրականացվում է մեխանիկական, եղանակով՝միկրոգործիքների օգնությամբ: