Գլխավոր | Ծառայություններ  Սաղմնաբանություն (էմբրիոլոգիա) | Սառեցված սաղմերի տեղադրում (Cryo-ET)

Հալեցված սաղմերի փոխադրման ծրագրի փուլերը

  1. Էնդոմետրիումի նախապատրաստում հալեցված սաղմի փոխադրման համար:  Մեծ մասամբ հալեցված սաղմերի փոխադրմանը նախորդում է էնդոմետրիումի նախապատրաստումը, ինչն ապահովվում է հորմոնային պատրաստուկների նշանակումով, որոնք խթանում են դրա աճը և նպաստում նրա կառուցվածքի ճիշտ ձևավորմանը: Էնդոմետրիումի և ձվարանների վիճակի վերահսկման նպատակով կատարվում է գերձայնային մշտադիտարկում: Սաղմերը կարող են փոխադրվել արգանդի խոռոչ նաև բնական դաշտանային ցիկլի ընթացքում: Այս դեպքում կարող է չծագել հատուկ դեղամիջոցների նշանակման անհրաժեշտություն:

  2. Սաղմերի հալեցում և օժանդակ հատումների (խետչինգներ) կատարում: Այս փուլում սաղմնաբանները կրիոբանկերից (սառցապահոցներից) հանում են սաղմերը, դրանք հալեցնում և տեղափոխում են հատուկ միջավայրեր` նրանց հետագա աճեցման համար` կատարելով օժանդակ խետչինգ: Այնուհետև սաղմերը գտնվում են ինկուբատորում` մինչև տեղափոխման պահը:

  3. Սաղմերի փոխադրումը արգանդի խոռոչ  իրականացվում է դաշտանային ցիկլի 16-21-րդ  (միջինը` 19 - 21) օրը:

  4. Ցիկլի լյուտեինային փուլի աջակցում, որն ապահովվում է պրոգեստերոն պատրաստուկի նշանակմամբ, ինչը շարունակվում է (տևում է) սաղմի փոխադրումից հետո 12-14 օր` մինչև արյան մեջ կամ  մեզի միջոցով հղիության թեստի անցկացումը: Որոշ դեպքերում նշանակվում են դեղորայքային այլ միջոցներ, կախված հիվանդայցելուի անհատական առանձնահատկություններից: 

  5. Վաղ ժամկետներում հղիության ախտորոշում. այս փուլը համընկնում է ԱՄԲ-ի և ԻՔՍԻ-ի ծրագրերի նույնանուն փուլին: