Գլխավոր | Ծառայություններ Սաղմնաբանություն (էմբրիոլոգիա) | Ձվաբջիջների բեղմնավորում` ֆիզիոլոգիական ICSI մեթոդով (ՊԻՔՍԻ)
Ձվաբջիջների բեղմնավորում` ֆիզիոլոգիական ICSI մեթոդով (ՊԻՔՍԻ)
ՊԻՔՍԻ. (անգլ. PICSI` Physiological intracytoplasmic sperm injection) ֆիզիոլոգիական հատկանիշի հիման վրա ընտրված սպերմատոզոիդների ներբջջապլազմային ներարկումն է: ԻՔՍԻ-ի համար սպերմատոզոիդների ընտրության այս մեթոդը հիմնված է հիալուրոնաթթվի հետ նրանց միակցման ունակության հետ:
ՊԻՔՍԻ-ն ցուցված է ոչ բոլոր հիվանդայցելուներին, այլ որոշակի գործոններ ունեցող առանձին խմբի:
ՊԻՔՍԻ կիրառելու հնարավոր նպատակահարմարության վերաբերյալ եզրահանգումը տալիս է բժիշկը, իսկ վերջնական որոշում կայացնում են հիվանդայցելուները: