Գլխավոր | Լուրեր | Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև

Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև


2019 Նոյ 14, Հինգշաբթի

Արտամարմնային բեղմնավորմնան կարևորության, ՀՀ-ում կիրառման վերջինիս ծավալների և թեմային առնչվող մի շարք կարևորագույն հարցերի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի հետ:

- Ի՞նչ ասել է արտամարմնային  բեղմնավորում  և ինչպիսի՞ արդյունավետությամբ է այն իրականացվում:

- Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների արդիական մեթոդներից մեկն է: Այս տարի աշխարհում արտամարմնային բեղմնավորման  մեթոդի 41-րդ ամյակն է: Արտամարմնային բեղմնավորման էությունը կայանում է նրանում, որ պունկցիայի միջոցով ստացված կնոջ ձվաբջիջը լաբորատոր պայմաններում` փորձանոթում, բեղմնավորվում է սերմնաբջջի հետ:  Սաղմը կամ սաղմերը 3-5 օր անց տեղափոխվում են կնոջ արգանդի խոռոչ, 2 շաբաթ անց ստուգում է խորիոնիկ հոնադոտրոպինի քանակը, որի բարձր մակարդակը խոսում է հավանական հղիության մասին: Իսկ 1 շաբաթ անց հղիությունը հաստատվում է գերձայնային հետազոտությամբ:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ շատ ամուսնական զույգեր, ովքեր անհաջողությամբ փորձում էին բուժել անպտղությունը,  կարողացան ունենալ առողջ երեխաներ:

Սակայն հարկ է նշել, որ այն պետք չէ դիտարկել որպես 100% արդյունավետությամբ գործընթաց: Ցավոք, նույնիսկ աշխարհի լավագույն կլինիկաներում ԱՄԲ-ի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը` մեկ փորձի դեպքում: ԱՄԲ- արդյունավետությունը պայմանավորված է ինչպես մեթոդի ընտրությունից, պացիենտի տարիքից, արգանդի վիճակից, այնպես  էլ անպտղության պատճառից և այլն:

Օժանդակ վերարտադրողական տեխնոոլոգիաների բաժանումնքում հատուկ տեղ է տրվում բժիշկների հմտությանը, տեխնիկական հագեցվածությանը, բուժման համար օգտագործվող որակյալ դեղորայքի ընտրությանը, սաղմնաբանական լաբորատորիային: Մեր բուժհաստատությունն` իր պրոֆեսիոնալ մասնագետներով, շուրջօրյա իրականացնում է ԱՄԲ գործընթացը:

- ԱՄԲ ոլորտում ի՞նչ առաջընթացներ են գրանցվել Հայաստանում

- 2003թ. Հայաստանում առաջին անգամ արձանագրվեցին ԱՄԲ և ՍՏ մեթոդի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ներդրումից հետո հղիության առաջին դեպքերը, իսկ 2004թ. ծնվեցին առարին երեխաները` եռյակ (2 աղջիկ, 1 տղա): Այդ ժամանակ ԱՄԲ կատարվում էր դասական եղանակով:

2006թ.-ից ներդրվեց նորամուծութուն, որը կոչվում է «ԻՔՍԻ» մեթոդ:  Այս եղանակը կիրառվում է տղամարդկային գործոնով  պայմանավորված անպտղության դեպքում: Ավելի ուշ տեղ գտավ փոխնակ մայրության ծրագիրը, ձվաբջիջների դոնացիան, դոնորական սերմի կիրառումը:

Այս տարի գրանցել ենք լուրջ առաջընթաց` շնորհիվ.

  • արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության (ԱՊՎՕՏԿԲՕ),
  • սպասարկման կարգի ու շահառուներին ներկայացվող պահանջների վերանայման:

Կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն պետության կողմից ԱՊՎՕՏԿԲՕ է իրականացվում պետական ծրագրով սահմանված թիրախային խմբին: Խմբի մեջ ներառվում են մինչև 35 տարեկան, օրինական ամուսնական կապի մեջ գտնվող զինծառայողների ընտանիքները, սահմանամերձ  բնակավայրերի մեր հայրենակիցներն և այլոք:

Նախկինում մեզ դիմող զույգերը ԱՄԲ իրականացնելու համար դիմում  էին և հովանավորվում էին մի շարք  հիմնադրամների, հաստատությունների, կազմակերպությունների կողմից: Այժմ գործում է պետական ծրագիր, և նմանօրինակ ծրագրերի համար նախադեպը չունեցող գումար է հատկացվում:

Նախկինում եղած պետական ծրագրերի դեպքում գումարը հատկացվում էր ՝ զույգի բուժման գործընթացի որոշ մասը, իսկ ներկայում թիրախային խմբի արտամարմնային բեղմնավորման ամբողջ գործընթացի համար վճարում է պետությունը:

- Պետական ֆինանսավորման համար ինչո՞ւ է սահմանվել 35 տարեկան շեմը, և որքանո՞վ է դա նպատակահարմար:

- Հարցը տեղին է: Շատ զույգեր, ովքեր տարիներ շարունակ պայքարել են երեխա ունենալու համար և արդեն հատել են նշված տարիքային սահմանը, օգտվել պետական աջակցությունից չեն կարող, քանի որ 35 տարեկանն անց զույգի մոտ հաջողության հասնելու հավանականությունը կտրուկ նվազում է: Այդ է պատճառը, որ նախընտրելի է գումար և ժամանակ ծախսել ծրագրի շահառու երիտասարդ զույգերի համար` գործն առավել մեծ հավանականությամբ հաջողությամբ պսակելու նպատակով:

Հարկ է նշել, որ սա  բնավ չի նշանակում, թե անհնար է հասնել դրական արդյունքի 35 տարեկանն անց կանանց մոտ, պարզապես տարեցտարի հաջողության  հասնելու հավանականությունը նվազում է:

Ամեն մի երխայի ծնունդը նոր հույս է` ևս մեկ քայլ դեպի հավերժություն:

Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի