Փոխնակ մայրություն

Փոխնակ մայրությունն անպտղության հաղթահարման
մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել
և ծննդաբերել երեխա(արգանդի բացակայություն,
սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ):
Գլխավոր | Ծառայություններ | Փոխնակ մայրություն

ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են «փոխնակ մայրություն» ծրագիրը:

«Փոխնակ մայրության» ծրագիրը  հնարավորություն է ընձեռում երեխա ունենալ այն կանանց, որոնց համար երեխա կրելը և ծննդաբերելը անհնարին է բժշկական ցուցումների առումով. Արգանդը հեռացված է կամ բացակայում է, կամ էլ հղիություն կրելը հակացուցված է քրոնիկական հիվանդությունների պատճառով (սրտի, երիկամների հիվանդություններ և այլն): Այս դեպքերում օգտագործվում են այդ անպտղուղ ամուսնական զույգին պատկանող էմբրիոններ: Էմբրիոնները փոխադրվում են առողջ կնոջ` «փոխնակ մոր», արգանդի խոռոչ, որը պետք է կրի այդ հղիությունը: Փոխնակ մայր կարող են լինել մինչև 35 տարեկան կանայք, որոնք ունեն առնվազն մեկ սեփական առողջ երեխա, ունեն բժշկական եզրակացություն առողջական բավարար վիճակի մասին, բուժմիջամտության համար տվել են տեղեկացված, կամավոր գրավոր համաձայնություն: Պաշտոնապես գրանցված ամուսնության դեպքում կինը փոխնակ մայր կարող է լինել միայն ամուսնու գրավոր համաձայնության հիման վրա: Փոխնակ մայրը չի կարող միաժամանակ լինել ձվաբջջի դոնոր:

«Փոխնակ մայրություն» ծրագրի շրջանակում անպտղուղ կնոջ ձվաբջիջը՝ իր իսկ ամուսնու սերմով բեղմնավորված, տեղադրվում է մեկ այլ կնոջ արգանդի խոռոչ, որն ընդունակ է կրել և ծննդաբերել երեխային: Երեխայի կենսաբանական ծնողներն այն զույգն է, որը սաղմի ստեղծման համար տրամադրել է ձվաբջիջը և սերմը, իսկ կինը, որը կրում է երեխային, ստացել է «փոխնակ մայր» անվանումը («օգնող», «փոխարինող» մայր):

Ի սկզբանե, որպես փոխնակ մայրեր ընտրվել են անպտուղ զույգի հարազատները, բայց վերջին ժամանակները փոխնակ մայրությունը դառնում է մասնագիտություն. կենսաբանական ծնողները վճարում են գումար առողջ կնոջը, որը համաձայն է օտար երեխայի իմպլանտացիային (ներպատվաստմանը) և կրելուն:

Փոխնակ մայրությունը ԱՄԲ-ի շրջանակներում ամենաբարդ և, բնականաբար, թանկ արժողությամբ ծրագիրն է: Բժշկագիտության մեջ ֆանտաստիկ առաջընթացի արդյունքում հնարավոր դարձած երրորդ անձի ներգրավումը երեխայի ծնվելու հարցում, հնարավորություն ընձեռեց այն կանանց, որոնց մոտ անպտղությունը նախկինում անհաղթահարելի էր, զգալ մայրության բերկրանքը:

Փոխնակ մայրության դեպքում կողմերի միջև ձևակերպվում է իրավական փաստաթուղթ (պայմանագիր):

Պահանջները, որոնք ներկայացվում են փոխնակ մայրերին.

Նախաիմպլանտացիոն (նախաներպատվաստումային) գենետիկական (ժառանգաբանական) ախտորոշումը (ՆԺԱ) կիրառվում է սաղմի մոտ քրոմոսոմային թերությունների հայտնաբերման և սեռի հետ շղթայակցված ժառանգական հիվանդությունների որոշման համար: Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշումը կատարվում է բազմակի ինքնաբեր վիժումների և իմպլանտացիոն խանգարումների դեպքում՝ 37-ից բարձր տարիքի կանանց մոտ: Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման էությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է ընձեռվում մինչ արգանդի խոռոչ տեղադրելը որոշել սաղմի գենետիկ (ժառանգական) կարգավիճակը, ընտրել առավել կենսունակ սաղմեր, և այդպիսով ոչ միայն կանխել ծանր քրոմոսոմային ախտաբանությունները, այլև ընդհանրապես բացառել իմպլանտացիայի և հղիության կայացման հնարավորությունը:

Ստանալ կոնտակտ


Ինձ հետաքրքրում է

Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` ըստ ներկայում գործող գաղտնիության քաղաքականության: Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` Ձեր ընկերությունից տեղեկատվություն ստանալու համար