ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են «ձվաբջջի դոնորություն» ծրագիրը:
Սեռական բջիջների դոնոր լինելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան, ֆիզիկապես և հոգեպես առողջ այն քաղաքացիները, որոնք անցել են բժշկաժառանգաբանական հետազոտություն: Դոնորությունը կարող է լինել անանուն (անոնիմ), որի ժամանակ դոնորի անձնական տվյալները անհայտ են ռեցիպիենտին (ստացողին, ընդունողին), կամ ոչ անանուն: Անանուն և ոչ անանուն դոնորների նկատմամբ պահանջները նույն են (ոչ անոնիմ, հայտնի դոնորի դեպքում համաձայնությունը ձևակերպվում է նոտարի կողմից):
«Ձվաբջջի դոնորության» ծրագրի փուլերը
- Կինը՝ ձվաբջջի դոնորը, ընտրված անպտուղ զույգի կողմից, ենթարկվում է մանրազննին և բազմակողմանի հետազոտության՝ վարակային և ժառանգական հիվանդությունների հայտնաբերման նպատակով:
- Ստորագրվում է համաձայնագիր մասնակից բոլոր կողմերի միջև:
- Անպտուղ (չբեր) կինը՝ ռեցիպիենտը ընդունում է դեղամիջոցներ, որոնք նախապատրաստում են արգանդի լորձաթաղանթը սաղմի ընդունմանը:
- Հասուն դոնորական ձվաբջիջը դուրս է բերվում դոնոր կնոջ ձվարանից և լաբորատոր պայմաններում արհեստականորեն բեղմնավորվում անպտուղ կնոջ ամուսնու սերմնաբջիջներով:
- 3 օրվա ընթացքում սաղմերը զարգանում են փորձանոթում, որից հետո դրանք տեղադրվում են անպտուղ կնոջ արգանդի խոռոչ:
Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվաբջջի դոնորներին
- Տարիքը 20-ից մինչև 35
- Սեփական առողջ երեխայի առկայություն
- Ֆենոտիպային ցայտուն առանձնահատկությունների բացակայություն
- Սուպերօվուլյացիաի (գերձվազատում) խթանելու և ֆոլիկուլների պունկցիայի հակացուցումների բացակայություն:
Դոնորություն (ձվաբջջի, սերմի)
Ստանալ կոնտակտ
Ինձ հետաքրքրում է
Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` ըստ ներկայում գործող գաղտնիության քաղաքականության: Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` Ձեր ընկերությունից տեղեկատվություն ստանալու համար