Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ
2024 Հուն 18, Հինգշաբթի
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան արգանդի խոռոչի հետազոտման նվազ ինվազիվ բուժական-ախտորոշիչ մեթոդներից է, որն իրականացվում է հատուկ սարքի օգնությամբ՝ հիստերոսկոպով: Այն հնարավորություն է տալիս ստանալ փոքր կոնքի օրգանների վիճակի իրական պատկերը և, անհրաժեշտության դեպքում, անմիջապես կազմակերպել բուժման գործընթացը:
Նախքան ԱՄԲ-ն՝ հիստերոսկոպիայի ցուցումները
Հիստերոսկոպիան համարվում է միայնգամայն անվնաս հետազոտություն: Շատ դեպքերում այն անհրաժեշտություն է ԱՄԲ-ից առաջ:
Հետազոտման ցուցումներն են.
- անհայտ պատճառականության անպտղությունը,
- արգանդի զարգացման արատների ախտանշանները,
- կրկնվող արգանդային արյունահոսությունները,
- սովորութային կրելախախտը,
- հիպերպլաստիկ գործընթացների զարգացման կասկածը,
- արգանդի խոռոչի նորագոյացության կասկածը,
- անամնեզում ԱՄԲ մի քանի անհաջող փորձերը։
Հիստերոսկոպիայի կարևոր առավելությունը բարձր տեղեկատվությունն է: Նրա օգնությամբ հնարավոր է որոշել հիվանդության ճշգրիտ տեղը և տարածվածության աստիճանը, ինչպես նաև իրականացնել բիոպսիա՝ վնասված շրջաններից հետագա հետազոտման և ուռուցքային հիվանդությունը ժխտելու համար: Այդպիսի տեղեկատվության և ճշգրտության հնարավոր չէ հասնել ՈՒՁՀ-ով:
Ինչո՞ւ է անհրաժեշտ հիստերոսկոպիան ԱՄԲ-ից առաջ
Հիստերոսկոպիան պարտադիր հետազոտություն չէ ԱՄԲ-ից առաջ, սակայն վերարտադրողաբանները դրա օգնությամբ գերադասում են ունենալ որոշ ճշգրտումներ, քանի որ այն բարձրացնում է ԱՄԲ արդյունավետությունը, քանի որ էմբրիոնի իմպլանտացիային խանգարող գոյացությունները ժամանակին չհայտնաբերելու դեպքում հղիություն կարող է չլինել:
Հետագայում հիստերոսկոպիան թույլ է տալիս կարգավորել ԱՄԲ արձանագրության սխեման և բուժման ռազմավարությունը:
Հետազոտության ընթացքը
Հիստերոսկոպիան կարող է լինել ախտորոշիչ և վիրահատական: Առաջին դեպքում կատարվում է ախտորոշման, և երբեմն վիրահատությունից հետո վերահսկման նպատակով:
Վիրահատական հիստերոսկոպիայի ընթացքում բժիշկը կարող է հեռացնել պոլիպը, անջատել ներարգանդային կպումները կամ հեռացնել էնդոմետրիոզի ախտաբանական օջախները՝ առանց էնդոմետրիումի էական վնասումների: Եթե այդ հիվանդությունները ժամանակին չեն բուժվում, դառնում են արհեստական բեղմնավորման անհաջողության պատճառ:
Հիստերոսկոպիայի ցանկացած տեսակի ժամանակ բնորոշ է հետևյալ ընթացքը.
- ինտիմ շրջանում արգանդի վզիկի մշակում ախտահամիչներով,
- օրգանի վզիկի ֆիքսում՝ հայելիներով
- արգանդի չափերի որոշման համար ներդրվում է զոնդ,
- գազի կամ հեղուկի միջոցով իրականացվում է լայնացում,
- այդ միջոցառումից հետո ներդրվում է հիստերոսկոպը, որը շարժում են ժամացույցի սլաքի ուղղությամբ,
- իրականացվում է հյուսվածքների, նրանց կազմության, ձևի զննում,
- անհրաժեշտության դեպքում կատարվում են բուժական կամ նվազ ինվազիվ վիրահատական միջամտություններ
Եթե ԱՄԲ-ից առաջ հիստերոսկոպիայով որևէ հիվանդություն չի հայտնաբերվում, ապա ԱՄԲ կարելի է սկսել արդեն հերթական 2 ցիկլերի ընթացքում՝ բուժող բժշկի նշանակմամբ:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի