Menu
Գլխավոր | Լուրեր | Հայաստանը բժշկական տուրիզմի երկիր՝ ԱՄԲ ծրագրով

Հայաստանը բժշկական տուրիզմի երկիր՝ ԱՄԲ ծրագրով


2024 Հուն 15, Երկուշաբթի

ԱՄԲ միջոցով երեխա ունենալ ցանկացող օտարերկրացիների թիվը վերջին տարիներին էապես ավելացել է, ինչը վկայում է, որ Հայաստանում ծառայությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Հատկապես մեծ է հոսքը Ռուսաստանից և Չինաստանից։

Մեր կենտրոնում իրականացվում է փոխնակ մայրության ամբողջ գործընթացը երկու տարբերակով՝ կամ արտերկրի բուժառուներն ուղարկում են իրենց կողմից պահպանված սաղմերը, կամ գալիս են Հայաստան և սաղմերը սառեցվում են տեղում, ապա այլ երկրներում գտնում են  փոխնակ մայր, կնքում  անհրաժեշտ պայմանագիրը, նորից վերադառնում՝ գործընթացը շարունակելու համար:

Կարևոր է այն, որ դրա արդյունքում փոխնակ մայրերի քանակը Հայաստանում չի պակասում, քանի որ, որպես կանոն, ԱՄԲ ծրագրով դիմողներն իրենց հետ բերում են նաև փոխնակ մայրերին:

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ դիմած երկրները, միանշանակ, մերժվում են, եթե մեր երկրի փոխնակ մայրերի հարցն են բարձրացնում:

Մեր երկրում, փաստորեն, ամբողջ գործընթացն իրականացվում է բժշկական տուրիզմի շրջանակում: Ընտանեկան զույգերը մնում են մեր երկրում մինչև ծննդաբերությունը: Ի վերջո, երեխայի ծննդից հետո կատարվում են բոլոր անհրաժեշտ ձևակերպումները, հետազոտությունները, հետո միայն վերադառնում իրենց երկիր: Այդ ամբողջ ժամանակը նրանք անցկացնում են Հայաստանում:

Ընդ որում, արտերկրի բուժառուների համար ամբողջ գործընթացը վճարովի է (դեղորայքը, հետազոտությունները, հսկողությունը, ծննդաբերությունը կամ կեսարյան հատումը), ինչը բավականին մեծ ֆինանսական հոսք է ապահովում մեր երկրի տնտեսության համար: Հույս ունենք, որ այդ հոսքը կավելանա:

«Ուրախ եմ, որ շատերն ընտրել են մեր կենտրոնը: Պատճառը գուցե նա է, որ մենք առաջինն ենք սկսել այս գործընթացը, և երկար տարիներ եղել ենք առաջատարը: Գալիս են արդեն հասցեական, անգամ կոնկրետ բժշկի անուն տալով, որին դիմել  է իրենց ազգականը և գոհունակ, իր բալիկի հետ վերադարձել է տուն: Ի դեպ, չինացիների հետ բավականին դժվար է աշխատելը՝ չափազանց շատ են մանրամասներ հարցնում, փորձում են ամեն բան հասկանալ, ճշտել, պահանջում են լուրջ գենետիկ հետազոտություններ». իր խոսքում նշում է ԱՄԲ ծառայության ղեկավար պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի