Գլխավոր | Լուրեր |  Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ

Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ


2024 Հուն 15, Երկուշաբթի

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի սաղմի իմպլանտացիայի համար անհրաժեշտ պայման է առողջ էնդոմետրիումը և լիարժեք արգանդի խոռոչը:

Արգանդի խոռոչի հաճախ հանդիպող ածտաբանություններից է Աշերմանի համախտանիշը՝  կպումներ, սինեխիաներ՝ արգանդի խոռոչում:

Որո՞նք են արգանդի խոռոչի ախտաբանության անպտղության պատճառները։

Առաջացման պատճառներն են․

  • նախկինում հղիության ընդհատումները,
  • անամնեզում արգանդի խոռոչի միջամտությունները,
  • չզարգացող հղիությունները,
  • բարդացած ծննդաբերությունները (ընկերքի սերտաճում, արյունահոսություն),
  • արգանդի պարանոցի վիրահատությունը ( կոնիզացիա, ամպուտացիա)
  • քրոնիկ վարակները,
  • ներարգանդային պարույրի տեղադրման հետևանքները։


Որո՞նք են արգանդի խոռոչի կպումների դեպքում գանգատները։

Արգանդի խոռոչում կպումների դեպքում կնոջ առավել հաճախ հանդիպող գանգատներն են.

  • դաշտանային ցիկլի բացակայությունը,
  • դաշտանային արյան քանակի և տևողության նվազումը,
  • դաշտանի ժամանակ սուր ցավերը,
  • և, որպես հետևանք, անպտղություն ը։


Ինչպե՞ս է ախտորոշվում։

Ներարգանդային սինեխիաները կարող են հայտնաբերվել հետևյալ հետազոտությունների արդյունքում․
   

  • հիստերոսալպինոգրաֆիա,
  • ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)։


Առավել տեղեկատվական է հիդրոսոնոգրաֆիայի մեթոդը, երբ ՈՒՁՀ-ն իրականացվում է հատուկ կաթետերով արգանդի խոռոչ  ֆիզիոլոգիական լուծույթի ներարկումից հետո:

Ինչպե՞ս բուժել արգանդի խոռոչի ախտաբանությունը։

Բուժումը կարող է երկարատև լինել, այն կախված է կպումների տարածման աստիճանից, դրանց կառուցվածքից (կոպիտ կամ փխրուն):
Բուժման արդյունավետ մեթոդ է հիստերոսկոպիան, որը թույլ է տալիս գնահատել արգանդի խոռոչի և արգանդի վզիկի խողովակի վիճակը, հայտնաբերել կպումները և անջատել դրանք՝ առավելագույն չվնասելով էնդոմետրիումը։ Հաճախ հարկ է լինում կատարել կրկնակի հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի անատոմիայի լիարժեք վերականգման համար։

Վիրահատությունների միջև պացիենտին նշանակվում է հորմոնալ բուժում՝ ախտահարված հատվածներում էնդոմետրիումի աճի խթանման համար, ինչը անհատական բնույթ է կրում։

Հաջողված բուժումը ենթադրում է․
  

  • դաշտանային ցիկլի վերականգնում,
  • ցավի թեթևացում՝ դաշտանային ցիկլի ընթացքում,
  • հղիություն և առողջ երեխաների ծնունդ։

Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի