Գլխավոր | Լուրեր |  Կարո՞ղ են իմպլանտացիայից հետո էմբրիոնները դուրս ընկնել արգանդից

Կարո՞ղ են իմպլանտացիայից հետո էմբրիոնները դուրս ընկնել արգանդից


2023 Դեկ 25, Երկուշաբթի

Էքստրակորպորալ բեղմնավորումը, որն արդեն կիրառվում է մոտավորապես 40 տարի, անպտղության բուժման ընդունված մեթոդ է ամբողջ աշխարհում։ Այդ տարիների ընթացքում մեթոդի շնորհիվ ծնվել են 8 միլիոնից ավելի երեխաներ:

Էմբրիոնի զարգացումը իմպլանտացիայից հետո

Էմբրիոնի իմպլանտացիան անպտղության բուժման կարևոր փուլ է համարվում: Նախքան միջամտությունն իրականացվում է ՈՒՁՀ՝ արգանդի վզիկի, արգանդի ցուցանիշների, էնդոմետրիումի հաստության որոշման և ձվարանների վիճակի գնահատման նպատակով: Այնուհետև բժիշկը՝ ՈՒՁՀ վերահսկողությամբ, հատուկ կաթետրային ներարկիչով բեղմնավորված ձվաբջիջները տեղափոխում է արգանդի խոռոչ: Էմբրիոնի ամրացումը սկսվում է փոխպատվաստումից 40 ժամ անց: Այն ընթանում է 3 փուլով.

Առաջին փուլում, պտղաձուն հայտնվելով արգանդում, միանում է էնդոմետրիումի լորձաթաղանթին: Նրա արտաքին թաղանթին հայտնվում են բազմաթիվ աղվամազիկներ, որոնք հեշտացնում են այդ գործընթացը։

Երկրորդ փուլում տեղի է ունենում բլաստոցիտի ադգեզիա արգանդի էպիթելին, և ձևավորվում է սերտ կապ նրանց միջև:

Երրորդ,աԱվարտական փուլում էմբրիոնը թափանցում է էպիթելյալ շերտի մեջ, ներաճում էնդրոմետրիումին: Իմպլանտացիան տևում է 10-12, վերջում բլաստոցիտի ներքին բջջային զանգվածը վերածվում է իսկական էմբրիոնի, իսկ արտաքին մասը՝ ընկերքի:

Արգանդի խոռոչից պտղաձվի անկումը, անգամ մինչև նրա լիովին ներմուծվելը էնդոմետրիումի մեջ, բացառվում է: Արգանդը հարթմկանային օրգան է՝ իր տեսքով շրջված տանձ հիշեցնող, որը վզիկով միանում է  հեշտոցին: Էմբրիոնի գտնվելը արգանդի խոռոչում ակտիվացնում է վզիկի գեղձերի գործունեությունը, որի արդյունքում արտադրվում է թանձր և կպչուն նյութ: Արգանդի վզիկում հայտնվում է լորձի մեծ թանձրուկ, որն ապահովում է պտղի անհրաժեշտ տեղում ֆիքսելը և կանխում ինքնաբուխ վիժումը:

Պտղաձվի նորմալ աճը կախված է էնդոմետրիումի հաստությունից, որի կարևոր գործառույթներից է արգանդի խոռոչում իմպլանտացիայի բլաստոցիտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել և չի սկսել գործել ընկերքը:

Էքստրակորպորալ բեղմնավորման հաջողությունը կախված է նաև էմբրիոնների որակից, կնոջ տարիքից, նրա առողջական վիճակից, էմբրիոնի և էնդոմետրիումի զարգացման փուլից, հորմոնալ ֆոնից և այլն:

Արգանդի խոռոչում պտղաձվի իմպլանտացիային հաջորդող շրջանը մինչև քորիոնիկ գոնադոտրոպինի թեստի անցկացումը համարվում է ԱՄԲ-ի ամենակարևոր ժամանակահատվածներից մեկը: Էմբրիոնի տեղադրումից հետո կնոջը խորհուրդ է տրվում 1 ժամ պառկած մնալ: Դա անհրաժեշտ է ոչ այն պատճառով, որ էմբրիոնը հասցնի ամրանալ արգանդի պատին և քայլելիս դուրս չընկնի, այլ որպեսզի կինը հանգստանա:

Առաջին 3 օրը խորհուրդ է տրվում հետևել առավել հանգիստ ռեժիմի, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ավտոմեքենա նստելուց, սթրեսներից, սեռական հարաբերությունից, լողից, սաունայից, լոգանքից:

Անհրաժեշտ են՝ զբոսանք մաքուր օդում, ճիշտ և լիարժեք սնունդ: 3 օր անց, բժշկի հետ խորհրդակցելով, կարելի է ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Մեկ շաբաթից կարելի է անցնել կյանքի սովորական առօրյային, սակայն դարձյալ բժշկի հետ համաձայնեցնելով օրվա ռեժիմը, սպորտով զբաղվելը և այլն:  

Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի