Ի՞նչ է սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկումը
2022 Հուն 21, Ուրբաթ
Սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկում (ՍՆՑՆ, ICSI - IntraCytoplasmic Sperm Injection, ИКСИ - интрацитоплазматическая инъекция сперматозоида) առաջին անգամ փորձարկվել է 1992 թ., և այդ ժամանակից հաջողությամբ կիրառվում է զույգերի անպտղության ժամանակ որպես օգնող միջոց և արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) լրացում: ՍՆՑՆ ժամանակ սպերմատոզոիդն ասեղի օգնությամ ներդրվում է ձվաբջջի մեջ:
ՍՆՑՆ առավելությունը
- կարող է կիրառվել առանց հորմոնալ պատրաստուկների,
- հնարավոր է սպերման օգտագործել անգամ նրա խտության, ակտիվության և ձևաբանության խիստ ցածր ցուցանիշների դեպքում:
- կարելի է օգտագործել վիրահատության ժամանակ ստացած կենսանյութը. ՍՆՑՆ ընթացքում էմբրիոլոգներն ընտրում են ամենաորակյալ բջիջները,
- ԱՄԲ մեկ ցիկլի ընթացքում հնարավոր է մեծացնել էմբրիոնների քանակը, բացառել ձվաբջիջների մի քանի սպերմատոզոիդով բեղմնավորման հնարավորությունը,
- առկա է գենետիկ սքրինինգի թեթևացում (հետազոտվող նյութում ավելի քիչ կան ավելորդ մասնիկներ` տղամարդու սեռական բջիջների տեսքով, որոնք չեն մասնակցել բեղմնավորմանը),
- բացառվում է կնոջ վարակման հնարավորությունը` զուգակցի սերմնահեղուկով:
Մեթոդի բացասական կողմը՝ սովորական ԱՄԲ համեմատությամբ, նրա ավելի մեծ արժեքն է:
Ցուցումները.
- սպերմագրամայի վատ ցուցանիշները՝ սպերմատոզոիդների ցածր խտությունը, վատ շարժունականությունը, ոչ հասուն և ոչ լիարժեք լինելը,
- տղամարդու վիրահատական ճանապարհով ստացված սեռական բջիջների օգտագործման անհրաժեշտությունը,
- սերմնահեղուկում մեծ քանակի անտիսպերմալ հակամարմինների առկայությունը,
- ստացված ձվաբջիջների ոչ մեծ քանակը՝ 4 և պակաս,
- կրիոկոնսերվացիայի ենթարկված ձվաբջիջների կիրառումը,
- ԱՄԲ դասական ուղեցույցի անհաջող փորձը,
- լաբորատորիայում հասունացած ձվաբջիջների կիրառումը:
ՍՆՑՆ նախապատրաստումը
- Արյան հետազոտություն (ընդհանուր, կենսաքիմիական, վարակների, սեռական հորմոնների համար և այլն),
- գինեկոլոգի խորհրդատվություն, քսուք` ցանքսի համար, օնկոցիտոլոգիա, փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ, արգանդի փողերի անցանելիության ստուգում` կանանց մոտ,
- ուրոլոգի խորհրդատվություն, սպերմագրամա, անպտղության իմունոլոգիական պատճառների բացահայտում (МАР-test տղամարդկանց մոտ),
- գենետիկ հետազոտություն, եթե զույգերից թեկուզ մեկի տարիքը բարձր է 35-ից կամ զույգն արդեն ունեցել է ԱՄԲ անհաջող փորձ,
- թերապևտի, էնդոկրինոլոգի և այլ մասնագետների խորհրդատվություններ` ըստ ցուցումի:
Ստանդարտ ԱՄԲ և ՍՆՑՆ տարբերությունը
ՍՆՑՆ-ն լրացնում է ԱՄԲ-ին. եթե ինչ-որ պատճառով սպերմատոզոիդը չի կարողանում ինքնուրույն թափանցել ձվաբջջի մեջ, այս մեթոդը դա իրականացնում է արհեստական միջամտությամբ:
ՍՆՑՆ անցկացման էտապները.
- ձվաբջիջների ստացումը և նախապատրաստումը,
- սպերմատոզոիդների ստացումը և նախապատրաստումը,
- ամենաակտիվ և առողջ սպերմատոզոիդի ընտրումը, նրա անշարժացումը և տեղադրումը հատուկ ասեղի մեջ,
- ձվաբջջի ամրացումը հոլդինգի օգնությամբ,
- սպերմատոզոիդի ներդրումը ձվաբջջի մեջ,
- բեղմնավորված ձվաբջջի տեղադրումը անհրաժեշտ միջավայրում` մինչև բլաստոցիտային փուլ:
Էմբրիոնի զարգացումից հետո այն տեղափոխվում է կնոջ արգանդի խոռոչ կամ սառեցվում է՝ հետագայում օգտագործելու նպատակով:
ՍՆՑՆ արդյունավետության համար դեր ունեն.
- զույգի տարիքը (35-ից բարձր տարիքում արդյունավետությունը նվազում է),
- կնոջ գինեկոլոգիական անամնեզը (հղիությունների քանակը, ծննդաբերությունները, վիժումները, բորբոքային և վարակային հիվանդությունները),
- կնոջ էնդոկրին համակարգի վիճակը,
- ուղղակիորեն միզասեռական համակարգի հետ կապված այլ ախտաբանությունները,
- զուգընկերոջ կամ դոնորի սերմնահեղուկի որակը,
- վերարտադրողական տեխնոլոգիայի պատճառած խնդիրները,
- ծնողների քաշը, սնունդը, վնասակար սովորությունները և այլն,
- էմբրիոլոգի փորձառությունը և ժամանակակից սարքերի առկայությունը:
Վտանգները երկու մասի են բաժանվում` կապված.
- էմբրիոնի յուրահատկությունների հետ,
- կնոջ և ձվաբջջի վերցման նախապատրաստման հետ:
Անհաջողության պատճառները
- Սեռական բջիջների վատ որակը,
- էմբրիոնի զարգացման վաղ շրջանում կրիտիկական ձախողումը կամ մուտացիան,
- անհաջող իմպլանտացիան,
- հղիության դադարը վաղ ժամկետում և այլ գործոններ:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի