Գլխավոր | Լուրեր |  «Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշ

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշ


2021 Հուլ 20, Երեքշաբթի

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշը հանդիպում է արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ 1-7% դեպքերում: Այդպես են անվանում ֆոլիկուլներում ձվաբջիջների բացակայությունը:Այն հանդիպում է ինչպես դրդումից հետո, այդպես էլ բնական ցիկլի ժամանակ:

Հանդիպում է համախտանիշի երկու տեսակ.

Իսկական (հանդիպում է հազվադեպ), երբ անհնար է օվուլյացիայի ինդուկցիայից հետո հասուն ձվաբջիջներով ֆոլիկուլներից ձվաբջիջներ անջատել, անգամ ասպիրացիայի օրը՝ խորիոնային հոնադոտրոպինի  (ԽՀՏ) նորմալ մակարդակի դեպքում:

Կեղծ (հաճախ է հանդիպում), երբ անհնար է ձվաբջիջներ անջատել ԽՀՏ ցածր մակարդակի

Պատճառները

Հնարավոր պատճառը հորմոնալ դիսբալանսն է կամ ձվարանների աշխատանքի խանգարումը. հորմոնների ցածր մակարդակը կամ ռեցեպտորների ոչ ադեքվատ պատասխանը. ֆոլիկուլը չի հասունանում կամ պունկցիայի ժամանակ լինում է դատարկ:

Ռիսկի խումբը

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշի ռիսկի գործոնները վաղուց են ուսումնասիրվում:  Կա առնվազն երեք գործոն, որոնք նպաստում են այս համախտանիշի առաջացմանը.

Գենետիկ գործոն: Հետազոտություններից մեկի ժամանակ հայտնաբերվել է ձվարանների հորմոնալ ռեցեպտորների աշխատանքը կարգավորող գենի մուտացիա: Դրա արդյունքում ձվարանները չեն արձագանքում հորմոնալ փոփոխություններին և ձվաբջիջը ֆոլիկուլում չի հասունանում: Համախտանիշի պատճառ կարող է լինել նաև քրոմոսոմային մուտացիան:

35 տարեկանն անց կանայք: Խոսքը ձվարանների «ծերացման» մասին է:

Ուղեկցող հիվանդություններ: Առավել հաճախ հանդիպող ռիսկի գործոն է էնդոմետրիոզը:

Ախտորոշումը

Համախտանիշի ախտորոշման համար օգտագործվում է հետևյալ լաբորատոր մեթոդը. դրդման համար դեղորայք ներմուծելուց 36 ժամ անց կնոջ մոտ որոշվում են ԽՀՏ բետա-սուբմիավորները, որոնք նորմայում 110 Մ/մլ են: Եթե արդյունքը ցածր է 10-ից, ապա հավանական է, որ դրդումն անցել է անհաջող, և ֆոլիկուլների պունկցիան անիմաստ է:

Բուժումը

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշն ընթացիկ ցիկլում բուժել չի կարելի, բայց հնարավոր է այն կանխել հաջորդ դրդման ժամանակ: Արդյունավետ մոտեցումը դեղորայքի փոփոխությունն է, երկու դեղի զուգակցումը կամ դրդման միջոցի ընտրությունը բոլորովին այլ խմբի դեղորայքից: Դեղորայքի հաջորդ ներարկումը կատարվում է առաջինից 36 ժամ անց:

35 տարեկանն անց կանանց համար կանխարգելման մեթոդ է բուֆերային լուծույթով ֆոլիկուլների լվացումը: Լուծույթը ներմուծվում է ձվարանների մեջ` ներարկման ասեղի օգնությամբ: Մեթոդը նվազեցնում է համախտանիշի առաջացման հավանականությունը:

Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի