Ո՞վ է էմբրիոլոգը /սաղմնաբան/
2023 Մար 21, Երեքշաբթի
Աշխատանք էակուլյատի հետ
In vitro բեղմնավորման միջամտության անցկացման համար էմբրիոլոգը նախ հավաքում է սերմնահեղուկը և իրականացնում էակուլյատի հետազոտություն:
- Սպերմոգրամմա –սերմնահեղուկի մանրադիտակային հետազոտություն
- Սերմնահեղուկի մշակում –սերմնային պլազմայի անջատում կենսունակ սպերմատոզոիդներից
- Սպերմատոզոիդների ստացում ազոսպերմիայով բուժառուների մոտ –ամորձու բիոպսիա /լաբորատոր փուլ/
- Սերմնահեղուկի կրիոկոնսերվացիա –էակուլյատի սառեցում
Ֆոլիկուլների հավաքման փուլերը
ԱՄԲ ծրագրում օօցիտների ստացումն իրականացվում է ֆոլիկուլների տրանսվագինալ պունկցիայով, ՈՒՁՀ հսկողությամբ: Բժիշկ-վերարտադրողաբանը, ծակելով ֆոլիկուլները, փորձանոթի մեջ է հավաքում ֆոլիկուլյար հեղուկը: էմբրիոլոգը դիտում է հավաքած հեղուկը մանրադիտակով և ընտրում ՕԿԿ /օօցիտ կումուլյուսային կոմպլեքսներ/, որից հետո տեղափոխում է դրանք հատուկ պատրաստված սննդային միջավայր մինչև բեղմնավորումը:
Ինչո՞վ է տարբերվում ձվաբջջի բեղմնավորումը ИКСИ-ի օգնությամբ
Էմբրիոլոգիայի ժամանակակից զարգացման փուլում գոյություն ունի in vitro բեղմնավորման երկու մեթոդ. դասական ԱՄԲ և օօցիտի ցիտոպլազմայի մեջ սերմնահեղուկի ներարկում /ИКСИ/:
Առաջին դեպքում սերմնահեղուկը թափանցում է ձվաբջջի մեջ բնական ճանապարհով՝ հաղթահարելով շրջակա կումուլյուսի օօցիտ բջիջները և թափանցելով օօցիտի մեջ:
- ИКСИ միջամտությունն իրականացվում է մասնագետի կողմից հատուկ սարքերի և միկրոգործիքների օգնությամբ: Բեղմնավորումն այդ դեպքում իրականացվում է սերմնահեղուկի ներմուծմամբ ձվաբջջի ցիտոպլազմա:
- Էմբրիոլոգն ընտրում է միայն գենետիկորեն լիարժեք սպերմատոզոիդները, որոնք ընդունակ են կապվելու հիալուրոնաթթվին: Առանձնահատուկ ռեցեպտորների շնորհիվ այդ ունակությամբ օժտված են միայն հասուն սպերմատոզոիդները ճիշտ անցած սպերմիոգենեզի գործընթացը:
Մարդու սաղմի /էմբրիոնի/ կուլտիվացում. սաղմի զարգացումը կենդանի օրգանիզմից դուրս ԱՄԲ ծրագրի սաղմնաբանական /էմբրիոլոգիական/ փուլի կարևոր պայման հանդիսանում է in vitro /լաբորատոր պայմաններում/ զարգացող էմբրիոնների համար այնպիսի պայմանների ստեղծումը, որը առավելագույնս մոտ է in vivo /կենդանի մարմնի/ պայմաններին:
Ֆոլիկուլների պունկցիայից հետո սաղմնաբանը /էմբրիոլոգ/ ընտրում է ձվաբջիջները և բեղմնավորում դրանք նախապատրաստված սերմնահեղուկով, որից հետո սաղմերը կուլտիվացվում են /զարգանում են/ ինկուբատորում, որտեղ խստորեն վերահսկվում են բոլոր պարամետրերը՝ ջերմաստիճանը, կուլտուրալ միջավայրի pH-ը: Կուլտիվացման փուլը ընդհանուր առմամբ տևում է մինչև վեց օր, և ամենակենսունակ էմբրիոնները տեղափոխվում են արգանդի խոռոչ կամ ենթարկվում են կրիոկոնսերվացման:

Վերջին լուրեր
Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն
2024 Նոյ 08, Ուրբաթ
Ո՞վ է էմբրիոլոգը /սաղմնաբան/
2023 Մար 21, Երեքշաբթի
Մարդու խորիոնիկ գոնադոտրոպին /ՄԽԳ, ХГЧ/
2023 Փետ 13, Երկուշաբթի
Էնդոմետրիոզի վիրահատական բուժումը
2022 Դեկ 14, Չորեքշաբթի