Գլխավոր | Պացիենտին  Հոդվածներ | Մարդու խորիոնիկ գոնադոտրոպին /ՄԽԳ, ХГЧ/

Մարդու խորիոնիկ գոնադոտրոպին /ՄԽԳ, ХГЧ/


2023 Փետ 13, Երկուշաբթի

Մարդու խորիոնիկ գոնադոտրոպինը գլիկոպրոտեին է, որն արտադրվում է տրոֆոբլաստի բջիջների կողմից: Այն հղիության առկայության առաջին ինդիկատորներից մեկն է և հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերելու նորմայից շեղումները:

Տղամարդկանց մոտ ՄԽԳ-ն որոշվում է միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ է ժխտել ուռուցքի առկայությունը:

ՄԽԳ. Ընդհանուր բնութագիրը


Գլիկոպրոտեինի մոլեկուլյար զանգվածը կազմում է 46 кДа: ՄԽԳ հորմոնի կոնցենտրացիան արյան մեջ թույլ է տալիս հղիության փաստը հաստատել բեղմնավորումից մեկ շաբաթ անց:

Առաջին եռամսյակում գլիկոպրոտեինն ապահովում է պրոգեստերոնի և էստրոգենի լիարժեք արտադրությունը: Այդ հորմոնները պատասխանատու են հղիության նորմալ ընթացքի համար:

Երկրորդ և հինգերորդ եռամսյակների միջև ՄԽԳ-ն ակտիվորեն աճում է: Նրա ամենամեծ քանակն արյան մեջ դիտվում է տասնմեկերորդ ամսում, դրանից հետո այն աստիճանաբար նվազում է:

Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել բետա-ՄԽԳ հետազոտություն

Եթե պետք է.

  • Հաստատել հղիության առկայությունը
  • Ժխտել հղիության ընթացքի պաթոլոգիաները
  • Գնահատել ՄԽԳ-ն ցիկլի խանգարումների ժամանակ
  • Բացառել վիժման վտանգը
  • Հաստատել արտարգանդային կամ մահացած հղիությունը
  • Ժխտել պլացենտար /ընկերքային/ անբավարարությունը
  • Ախտորոշել ուռուցքային գործընթացները, որոնց վրա ազդում է ՄԽԳ հորմոնը
  • Գնահատել կնոջ օրգանիզմի վիճակը իրականացված արհեստական վիժումից հետո

Բետա- ՄԽԳ հետազոտության առանձնահատկությունները

Բետա-ՄԽԳ-ի կոնցենտրացիան հղիության առաջին տասներկու շաբաթում համարվում է առավել տեղեկատվական: Նրա ցուցանիշը թույլ է տալիս գնահատել պտղի նորմալ զարգացումը:

Այս շրջանում բետա-ՄԽԳ հետազոտությունը ներառվում է պարտադիր ախտորոշիչ միջամտությունների ցանկում:

Այս հորմոնը ոչ մեծ քանակով առկա է նաև տղամարդկանց և ոչ հղի կանանց մոտ, և միայն, եթե այն բարձրանում է, դա կարող է վկայել լուրջ ախտաբանության մասին:

ՄԽԳ-ն հղիության ախտորոշման համար

Այդ հորմոնի ակտիվ արտադրումն սկսվում է ձվաբջջի բարեհաջող բեղմնավորումից անմիջապես հետո: Մեզի մեջ նրա ավելացումն այդքան ակտիվ չէ:
Երբ այն արյան մեջ հասնում է առավելագույն մակարդակի /մոտ 11-րդ շաբաթ/, սկսում է դանդաղ նվազել: Եթե ՄԽԳ քանակի նորմայից շեղումներ են դիտվում, դա խոսում է պաթոլոգիայի զարգացման մասին:

ՄԽԳ բարձրացում կարող է լինել հետևյալ դեպքերում.

  • Բազմապտուղ հղիություն
  • Արտահայտված տոքսիկոզ
  • Համակարգային հիվանդության զարգացում /շաքարային դիաբետ/
  • Պլացենտար գործառույթի խանգարում
  • Հղիության ընդհատման վտանգ
  • Հորմոնալ դեղերի ընդունում

ՄԽԳ իջեցում կարող է լինել հետևյալ դեպքերում.

  • Արտարգանդային հղիություն
  • Պտղի զարգացման լրիվ կամ արտահայտված կանգ
  • Վիժման վտանգ
  • Կայուն պլացենտար անբավարարության զարգացում

Բետա-ՄԽԳ հետազոտության արդյունքի գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել, որ հորմոնի մակարդակը որոշվում է էմբրիոնալ ժամկետով /հաշվվում է ձվազատումից մինչև ձվաբջջի բեղմնավորումը/, որը 2-3 շաբաթով պակաս է գինեկոլոգիական ժամկետից / հաշվվում է վերջին դաշտանի առաջին օրից/:

Հստակ ախտորոշումը միայն այս հետազոտությամբ չի արվում: Կլինիկական պատկերի լիարժեքության համար անհրաժեշտ են այլ հետազոտություններ ևս:
ՄԽԳ-ն այլ ախտաբանական վիճակների ախտորոշման համար ՄԽԳ-ն կարող է բարձրանալ արգանդի, ձվարանների, երիկամի, թոքերի և այլ օրգանների
ուռուցքի ժամանակ: Կանանց մոտ այս հորմոնի մակարդակի բարձրացում կարող է լինել տրոֆոբլաստիկ հիվանդության ժամանակ, որը զարգանում է տրոֆոբլաստի ակտիվ աճի հետևանքով:

Հետազոտության նախապատրաստումը


ՄԽԳ-ից օրեր առաջ հատուկ նախապատրաստություն չի պահանջվում: Պետք է հաշվի առնել, որ արյան հետազոտությունը չի իրականացվում անմիջապես ռենտգենոգրաֆիայից, ՈՒՁՀ-ից, ֆլյուրոգրաֆիայից, ֆիզիոթերապևտիկ միջոցառումների կուրսից հետո:

ՄԽԳ հետազոտությունից մի քանի օր առաջ պետք է

  • Սննդից հանել ճարպոտ, տապակած կերակուրները և ալկոհոլային խմիչքները
  • Հրաժարվել ծանր ֆիզիկական աշխատանքից, շատ հանգստանալ

Հետազոտությունից 1 ժամ առաջ չծխել, 3-4 ժամ ոչինչ չուտել, խմել միայն չգազավորված ջուր:

Վերջին լուրեր

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

2024 Նոյ 08, Ուրբաթ

Ո՞վ է էմբրիոլոգը /սաղմնաբան/

2023 Մար 21, Երեքշաբթի

Մարդու խորիոնիկ գոնադոտրոպին /ՄԽԳ, ХГЧ/

2023 Փետ 13, Երկուշաբթի

Էնդոմետրիոզի վիրահատական բուժումը

2022 Դեկ 14, Չորեքշաբթի