ԱՄԲ փուլերը
2023 Փետ 17, Ուրբաթ
Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մաս կազմող ԱՄԲ-ն կատարվում է փուլային:
Առաջին փուլը սկսվում է հետազոտումից՝ առկա խնդիրը հասկանալու և մոտեցման տարբերակն ընտրելու նպատակով, որից հետո` ընտրված տարբերակի իրականացումը: Օրինակ, կատարվում է ձվարանի խթանում, ապա հսկվում ֆոլիկուլի, ձվաբջջի աճը, որից հետո իրականացվում է պունկցիա՝ ձվաբջիջների ստացման համար: Այնուհետև ձվաբջիջները բեղմնավորվում են, աճեցվում լաբորատոր պայմաններում, և 3-րդ կամ 5-րդ օրը սաղմերը տեղադրվում արգանդի խոռոչում: Մնացած պիտանի, լավ որակի սաղմերը սառեցվում են, որպեսզի օգտագործվեն հետագա փորձերի ժամանակ, և անհրաժեշտություն չառաջանա կրկնել ԱՄԲ բոլոր փուլերը:
ԱՄԲ-ից հետո ե՞րբ է գրանցվում հղիությունը
Հղիությունը հաստատելու առաջին, գրեթե միակ հնարավորությունը խորիոնային գոնադոտրոպինի որոշումն է, որը կատարվում է սաղմի տեղադրումից 12-14 օր անց՝ կախված տեղադրման սաղմի զարգացման օրի, իսկ 22 օր անց արգանդի խոռոչում արդեն գերձայնային հետազոտության /ԳՁՀ/ միջոցով կարելի է հայտնաբերել պտղաձուն:
Հղիության առաջին եռամսյակում հսկողությունը որոշ չափով տարբերվում է բնական ճանապարհով կայացած հղիության հսկողությունից, առավել ևս, եթե օգտագործվել են սառեցված սաղմեր: Սակայն հետագայում, երբ ձևավորվում է ընկերքը, հղիության վարման մոտենում չեն տարբերվում այդպիսիքից բնական հղիությն դեպքում:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի