Գլխավոր | Լուրեր | ԱՄԲ. հիստերոսկոպիա և լապարոսկոպիա

ԱՄԲ. հիստերոսկոպիա և լապարոսկոպիա


2023 Փետ 14, Երեքշաբթի

Նախքան արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ), հարկ լինելու դեպքում, կիրառվում են էնդոսկոպիկ վիրահատություններ, ինչպիսիք են հիստերոսկոպիան և լապարոսկոպիան: ԱՄԲ լավ ցուցանիշների համար լապարոսկոպիկ եղանակով hեռացվում են, արգանդափողը՝ հիդրոսալպինքսի կապակցությամբ, ձվարանների նորագոյացությունները՝ վերջիններիս խթանման փուլում: Այս եղանակով հեռացվում են նաև մեծ միոմաները, և արգանդի խոռոչը դեֆորմացնող փոքր չափի միոմաները, որոնք կարող են խանգարել սաղմի իմպլանտացիային:

Նախքան սաղմի տեղափոխումը արգանդի խոռոչ, որոշ երկրներում հիստերոսկոպիան համարվում է պարտադիր պայման: Վերջինս օգնում է արգանդի խոռոչի վիճակի մասին լիարժեք կարծիք կազմելուն: Շտկվում են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են զարգացման բնածին արատները. լրիվ և ոչ լրիվ միջնապատերը, սուբմուկոզ միոմատոզ հանգույցները, էնդոմետրիումի պոլիպները: Շտկվում են նաև արգանդի խոռոչում առկա կպումները, որոնք ևս խանգարում են սաղմի իմպլանտացիային:

Կատարվում է նաև սաղմի իմպլանտացիային խանգարող,արգանդի խոռոչում առկա կպումների անջատում:

ԱՄԲ-ից հետո կեսարյան հատումը համեմատական ցուցում է

ԱՄԲ-ից հետո կեսարյան հատումը ցուցում չէ: Զույգերը ԱՄԲ-ի դիմում են երկարատև անպտղությունից հետո և համեմատաբար մեծ տարիքում, այդ պատճառով, ուշադրությամբ համադրելով կլինիկական հետազոտությունների արդյունքները, որոշվում է ծննդալուծման ձևը:


Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի