ԱՄԲ մեթոդները
2023 Հուն 23, Երկուշաբթի
ԱՄԲ մեթոդները տարբեր են, որի ընտրությունը ո՛չ պացիենտի, և ո՛չ էլ բժշկի ցանկությունն է, այլ որոշիչ է կոնկրետ ստեղծված իրավիճակը:
ԱՄԲ ժամանակ անհրաժեշտ քանակի ձվաբջիջների ստացման համար հիմնականում կատարվում է ձվարանների դեղորայքային խթանում, որպեսզի հնարավոր լինի սաղմերի մեջ լավագույնի ընտրություն կատարել: Հաջորդիվ իրականացվում է դրանց բեղմնավորումը:
Մի այլ տարբերակի դեպքում՝ առանց խթանման, հետևում են ձվաբջջի բնական ցիկլում զարգացմանը, որից հետո մյուս փուլերը մնում են նույնը: ԱՄԲ կարող է իրականացվել դոնորական ձվաբջջով և սերմով: Օգտագործվում է նաև փոխնակ մայրության հնարավորությունը, երբ կինն ինչ-ինչ պատճառով չի կարող կրել հղիությունը (արգանդի զարգացման արատ, արգանդի հեռացում, սոմատիկ տարբեր հիվանդություններ՝ սրտային, երիկամային, ուռուցքներ և այլն): Այսինքն, կինն ընդունակ է ունենալ նորմալ ձվաբջիջ, բայց հղիությունը կրել չի կարող:
ԱՄԲ ժամանակ նաև օգտագործվում են սառեցված ձվաբջիջ, սերմնաբջիջ: Այս տարբերակին դիմում են, երբ ամուսինը երկար ժամանակով բացակայում է, կամ կնոջ մոտ առկա է չարորակ ուռուցքային հիվանդություն (կա քիմիոթերապիա ստանալու անհրաժեշտություն) և այլն: Այս դեպքում նախապես վերցվում են ձվաբջիջները, սերմնաբջիջները և սառցապահպանվում են:
ԱՄԲ-ն անպտղության բուժման թանկարժեք մեթոդ է:
Մեր կլինիկայում այն հնարավոր է իրականացնել նաև Պետության կողմից երաշխավորված անվճար այմաններով: Կան բարեգործական կազմակերպություններ, որոնք ևս հովանավորում են ԱՄԲ-ն՝ պացիենտների որոշակի խմբի: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պայմանները (բնակավայրը, կնոջ տարիքը և այլն):

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի