ԱՄԲ-ն Հայաստանում
2023 Հուն 20, Ուրբաթ
Չբերությունը կարևոր հիմնախնդիր է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ցանկանում է երեխա ունենալ: Այդ խնդիրը բավականին լուրջ է նաև բժշկության համար, թեև ներկայում այդ ասպարեզում բժշկագիտությունը հասել է մեծ հաջողությունների:
Մեր կլինիկայում այսօր կիրառվում են բուժման բոլոր տարբերակները: Տարիների ընթացքում բարձրացել է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների որակը, հնարավորությունները: 1980 թվականներին Հայաստանում ամենաընդունված տարբերակը արհեստական սերմնավորումն էր, և այդ տարիներին մեր կենտրոնը համարվում էր
Համաշխարհային կազմակերպության մարդու վերարտադրողական տարածաշրջանային կենտրոն: Առաջին սերմնավորումները կատարվել են այստեղ:
Պրակտիկայում աստիճանաբար ներդրվեցին նորանոր տարբերակներ. 2003-ից ներդրվեց ԱՄԲ-ն: Մոտեցումն այդ մեթոդին Հայաստանում տարբեր էր:
Սկզբնական շրջանում բժիշկները նույնպես վերապահումով էին վերաբերվում, սակայն աստիճանաբար մեթոդը հիմնավորվեց, տվեց իր արդյունքները: Երկար ժամանակ ԱՄԲ իրականացվում էր միայն մեկ կենտրոնում:
Կարևոր է նշել, որ բուժառուների հետ պետք է մինչև վերջ անկեղծ և ազնիվ լինել՝ ճիշտ ներկայացնել հնարավորությւնների այն տոկոսը, որն ունի մեթոդը: Նրանք պետք է վստահեն բժշկին և հավատան հաջողությանը: Ըստ վիճակագրական տվյալների, ժամանակի ընթացքում ԱՄԲ-ն առավել արդյունավետ է դառնում, հնարավորությունները մեծանում են:
Հարկ է շեշտադրել, որ ԱՄԲ իմաստը միայն հղիության կայացումը չէ, այլ նաև մինչև ծննդաբերություն հասցնելը: Ցավոք, հղիության տոկոսն ավելի բարձր է, քան` ծննդաբերության, սակայն կարելի է վստահորեն հայտարարել, որ միջինը 40 տոկոս դեպքերում ավարտվում է ծննդաբերությամբ:
ԱՄԲ-ն ֆինանսապես բավականին ծախսատար միջամտություն է. դա կախված է նրանից, որ անհրաժեշտ է ունենալ հատուկ միջավայրեր, թանկարժեք դեղորայք: Մենք ունենք նաև բավականին թվով բուժառուներ արտերկրից, որոնք մեզ մոտ են գալիս` տեղյակ լինելով մեր հաջողությունների և մատչելի գների մասին: Ուրախ ենք, որ օգնում ենք այդ մարդկանց, և աշխարհի տարբեր երկրներում ունենք մեր ջանքերի շնորհիվ ծնված երեխաներ:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի