Գլխավոր | Լուրեր | Տղամարդու անպտղություն. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան

Տղամարդու անպտղություն. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան


2022 Դեկ 12, Երկուշաբթի

Որքա՞ն հաճախ է հանդիպում անպտղությունը տղամարդկանց մոտ
Կարծիք կա, որ անպտղությունը հաճախ առաջանում է կանանց, քան տղամարդկանց խնդիրների պատճառով: Սակայն դա սխալ մտայնություն է:

Ճշմարտությունն այն է, որ անպտղությունը հավասար չափով լինում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց խնդիրների հետևանքով: 1/3 դեպքում անպտղություն դիտվում է տղամարդկանց մոտ, 1/3 դեպքում՝ կանանց, իսկ 1/3 դեպքում լինում է զուգակցված անպտղություն, այսինքն և՛ կնոջ, և՛ տղամարդու մոտ առկա է անպտղությանը նպաստող խնդիր:

Այդ պատճառով, շատ կարևոր է, որպեսզի զույգը միասին և միաժամանակ անցնի հետազոտությունները:

Որո՞նք են տղամարդու անպտղության պատճառները
Տղամարդկանց անպտղության ամենատարածված պատճառներից է սպերմատոզոիդների արտադրման հետ կապված խնդիրը:

Չնայած օօցիտի բեղմնավորման համար պետք է ընդամենը մեկ սպերմատոզոիդ, սակայն մի քանի սպերմատոզոիդի ֆերմենտ է անհրաժեշտ ձվաբջջի պաշտպանիչ թաղանթը քայքայելու համար:

Հղիություն առաջացնելու համար սպերման պետք է լինի բարձր խտության. սպերմայի յուրաքանչյուր միլիլիտրում պետք է պարունակվի 15 միլիոնից ոչ պակաս սպերմատոզոիդ:

Ո՞ր հիվանդություններն են բերում տղամարդու անպտղության

Ժամանակակից բժշկության մեջ տարբերում են 4 տեսակի հիվանդություններ.

․ Սեկրետոր, երբ ամորձիները բավարար քանակությամբ սպերմա չեն արտադրում, կամ սպերմատոզոիդներում ինչ-որ ախտաբանություն կա, որը թույլ չի տալիս, որ նրանք ձվաբջջի բեղմնավորում իրականացնեն:

․ Օբտուրացիոն, երբ խնդիրը սպերմայի տեղաշարժի բարդությունն է սերմնածորաններով:

․ Իմունոլոգիական.
Այս հիվանդության ժամանակ տղամարդու իմունային համակարգը արտադրում է հակամարմիններ, որոնք սպանում են սպերմատոզոիդներին, որն էլ բացառում է բեղմնավորման կայացումը: Պաթոլոգիայի մեջ մտնում է նաև զուգընկերների անհամատեղելիությունը՝ կնոջ օրգանիզմում արտադրվում են հակամարմիններ տղամարդու սպերմայի դեմ, ընդ որում, երկու դեպքում էլ այլ զուգընկերոջ հետ նրանք կարող են երեխաներ ունենալ:

Ձեր խորհուրդը
Երբեք չպետք է կենտրոնանալ այն բանի վրա, թե ում մեղքով է անպտղությունն առկա:

Պետք է հիշել, որ մեր օրերում անպտղություն ախտորոշումը դատավճիռ չէ և չի նշանակում, որ այլևս երբեք երեխա չեք ունենալու:

Պարզապես անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի՝ ցանկալի արդյունքի՝ հղիության և սպասված բալիկի ծնունդի բերկրանքը վայելելու համար:

Պետք է հիշել՝ ճանապարհը բացվում է քայլողի առաջ:

Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի