Գլխավոր | Լուրեր | Անպտղության էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան

Անպտղության էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան


2022 Նոյ 21, Երկուշաբթի

Ի՞նչ մեխանիզմով է առաջանում էնդոկրին անպտղությունը
Անպտղության էնդոկրին պատճառների ընդհանրությունն այն է, որ խանգարվում են դաշտանային ցիկլը կարգավորող հորմոնալ մեխանիզմները, ինչի հետևանքով խախտվում է ողջ վերարտադրողական համակարգի աշխատանքը. ձվաբջիջները չեն հասունանում, ձվազատումը (օվուլյացիան) բացակայում է, էնդոմետրիումը /արգանդի ներքին շերտը/ չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը:

Որո՞նք են անպտղություն առաջացնող էնդոկրին հիվանդությունները

Էնդոկրին հիվանդություններն են՝

  • Վահանաձև գեղձի հիվանդությունները. գեղձի հորմոնների և՛ անբավարար, և՛ չափից դուրս արտադրությունը բերում է ձվարանների գործունեության ճնշման: Եվ որպես հետևանք, բացակայում է ձվազատումը (օվուլյացիան), և հղիություն չի լինում:
  • Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ
  • Հիպերանդրոգենիա /ձվարանների կամ մակերիկամների հիվանդության հետևանքով՝ տղամարդու սեռական հորմոնների ավելցուկ/
  • Հիպերկորտիցիզմի համախտանիշ /մակերիկամների կեղևի հորմոնների բարձր
    մակարդակ/
  • Հիպերպրոլակտինեմիա /պրոլակտին հորմոնի բարձր քանակություն/
  • Գլխուղեղի հիպոթալամո-հիպոֆիզար շրջանի ուռուցքներ
  • Եվ վերջապես, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ /ՊՁՀ/, որի ժամանա օրգանիզմում չի կատարվում ձվազատում /ձվարանից ձվաբջջի դուրս գալը/, չնայած այն բանին, որ այդ կանայք սովորաբար ունենում են ձվարանային մեծ պաշար:

Արդյունքում դիտվում է անպտղություն:

Միաժամանակ հորմոնալ անհավասարակշռության հետևանքով իջնում է էնդոմետրիումի որակը, և բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում իմպլանտացվել, ամրանալ արգանդի խոռոչում:

Կարևոր է հասկանալ, որ անպտղության բուժման բոլոր մեթոդներն այս համախտանիշի դեպքում, ինչպես նաև ԱՄԲ-ն, չեն բուժում ՊՁՀ հիվանդության
ախտանիշները, այլ լուծում են հղիության չկայանալու խնդիրը: ՊՁՀ կանայք հաճախ պարզապես, որպես բարդություն ստանում են ձվարանների գերխթանման համախտանիշ /ՁԳՀ/:

Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի