Ձվարանների գերխթանման համախտանիշ. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան
2022 Նոյ 14, Երկուշաբթի
Ի՞նչ է ձվարանների գերխթանման համախտանիշը /ՁԳՀ/
Ձվարանների գերխթանման համախտանիշը /ՁԳՀ/ հազվադեպ հանդիպող, սակայն բավականին լուրջ յաթրոգեն բարդություն է, որի հիմքում ընկած է ձվարանների չվերահսկվող պատասխանը գոնադոտրոպինի ներմուծմանը ձվազատման (օվուլյացիա) խթանման ցիկլերում և վերարտադրողական օգնող տեխնոլոգիաների /ՎՕՏ/ ծրագրերում:
Ինչպե՞ս կարելի է խուսափել այդ բարդությունից
ՁԳՀ բարդությունից խուսափելու համար անհրաժեշտ է.
- ГнРГ-ագոնիստն օգտագործել որպես ձվազատման (օվուլյացիա) խթան /տրիգգեր/ ХГЧ-ի փոխարեն:
- Ծրագիրը / պրոտոկոլ/ կանգնեցնել ձվաբջիջների պունկցիայից հետո:
- Ֆոլիկուլների պունկցիայով ստացված ձվաբջիջները բեղմնավորել զուգընկերոջ սպերմայով, ապա սառեցնել էմբրիոնները և տեղափոխել հաջորդ ցիկլ առանց խթանման:
- ԱՄԲ ծրագրում ГнРГ-անտոգոնիստի խթանումով ծրագրի անցկացման ժամանակ տեղի չի ունենում բուժառուի հիպոֆիզի դեսենսիտիզացիա «down – regulation»
- Առանց դեսենսիտիզացիայի «down – regulation»՝ լյուտեինացնող հորմոնի /ԼՀ/ արտադրման բարձրակետի բարձրացումը կարող է իրականացվել ГнРГ-ագոնիստ պատրաստուկի (պրեպարատ) ներմուծման ճանապարհով
- Դա հնարավորություն է տալիս ГнРГ-ագոնիստի պատրաստուկներն օգտագործելու որպես ձվազատման խթան /տրիգգեր/ ХГЧ-ի պատրաստուկների փոխարեն
- Չկա ХГЧ պատրաստուկի ներմուծում, չկա նաև ձվարանների գերխթանում
Այսպիսով՝
- Բացառելով ХГЧ-ի ներմուծումը, այդ կերպ բացառում ենք ձվարանների գերխթանման ախտանշանի ծանր զարգացումը
Սառեցնելով էմբրիոնները և էմբրիոնների տեղափոխումը հետաձգելով մեկ ամսով՝ հետաձգում ենք նաև հղիությունը: Իսկ եթե սաղմի իմպլանտացիա չի կայացել և չի զարգացել հղիություն, ձվարանների գերխթանման համախտանիշը, որպես օրենք, չեզոքանում է հերթական դաշտանով:
Իսկ հակառակ դեպքում, այսինքն, եթե էմբրիոնների փոխադրումը չի հետաձգվում և հղիություն է սկսվում, տեղի է ունենում մարդու խորիոնիկ գոնադոտրոպինի / ХГЧ/ մակարդակի աճ, ինչը հղի է ձվարանների խթանման երկարաձգմամբ: Դրա հետևանքով ձվարանների գերխթանման /ՁԳ/ ախտանշանները կարող են պահպանվել մինչև հղիության առաջին եռամսյակի ավարտը:
ԱՄԲ բաժանմունքի բժիշկներս վերահսկում ենք ԱՄԲ միջամտության բոլոր փուլերը:
Ձգտում ենք փրկելու մեր բուժառուներին ՁԳ համախտանիշից և միշտ խուսափելու այդ բարդությունից:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի