Արտամարմնային բեղմնավորման և սպերմատոզոիդի ներցիտոպլազմատիկ ներարկման տարբերությունը
2022 Մայ 16, Երկուշաբթի
Արտամարմնային բեղմնավորումը` ԱՄԲ ( ЭКО - экстракорпоральное оплодотворение, IVF - in vitro fertilization) և սպերմատոզոիդի ներցիտոպլազմատիկ ներարկումը` ՍԻՑՆ (ICSI – Intra Cytoplasmic Sperm Injection) վերատադրողականության տեխնոլոգիաներ են, որոնք օգտագործվում են անպտղության ժամանակ:
Ինչո՞ւմ է կայանում նրանց տարբերությունը:
ԱՄԲ-ն կոմպլեքս աստիճանական ծրագիր է, որը ենթադրում է բեղմնավորում կնոջ օրգանիզմից դուրս, հետագայում` էմբրիոնի տեղափոխմամբ արգանդի խոռոչ: ՍԻՑՆ-ն էլեկտրակորպորալ բեղմնավորման մեթոդ է, որն, անհրաժեշտության դեպքում, (եթե բեղմնավորման ստանդարտ գործընթացն արդյունք չի տալիս) կիրառվում է ԱՄԲ ուղեցույցներում՝ միջամտության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: ՍԻՑՆ-ն ԷԿՈ-ի ծրագրի մաս է կազմում կնոջ և տղամարդու սեռական բջիջների միավորման փուլում:
ԱՄԲ-ն և ՍԻՑՆ -ն անիմաստ է միմյանց հետ համեմատել:
ԱՄԲ-ի արդյունավետության միջին ցուցանիշը 30-40 տոկոս է կազմում ցիկլում, իսկ ՍԻՑՆ -ի մեթոդով այն 31 տոկոս է: Սակայն այս տեղեկատվությունն առանձնապես չի կարևորվում կոնկրետ զույգերի համար: Օրինակ, անպտղության մեջ կանանց գործոնի դեպքում հաշվարկները պետք է կառուցել ԱՄԲ-ի ուղեցույցների ստանդարտներով, իսկ տղամարդու գործոնի դեպքում առաջին փորձը նպատակահարմար է անցկացնել ՍԻՑՆ-ի տեխնոլոգիայով:
Մեծ նշանակություն ունի ապագա երեխայի ծնողների գենետիկ առողջությունը և օրգանիզմի վիճակը: Եթե առկա են քրոմոսոմային շեղումներ և ուղեկցող հիվանդություններ, գենետիկ նյութը կարող է լիարժեք չլինել բեղմնավորման համար: Եթե զույգն ունի որոշ ռիսկեր, ապա իրականացվում են մի շարք թեստեր՝ էմբրիոնի կենսունակությունը լրացուցիչ գնահատելու համար:
ԱՄԲ-ն ՍԻՑՆ-ից տարբերվում է էմբրիոնալ փուլով: Դասական ուղեցույցի դեպքում ձվաբջիջները տեղադրվում են սնուցող միջավայրում: Այստեղ էլ ներդրվում է տղամարդու նյութը (հատուկ ձևով մշակված սպերման): Բեղմնավորումն իրականանում է ձվաբջջի մեջ ամենաակտիվ և առողջ սպերմատոզոիդի ներդրմամբ:
ՍԻՑՆ -ի դեպքում քայքայվում է ձվաբջջի պաշտպանական թաղանթը և բջիջն ամրացվում է: Սպերմատոզոիդներն անջատվում են սերմնահեղուկից և դրվում մի միջավայրում, որտեղ դժվարանում է նրանց շարժունակությունը: Էմբրիոլոգն ընտրում է ամենակենսունակ և ամենաակտիվ բջիջը և այն տեղադրում ձվաբջջի մեջ: Մնացած գործողությունները՝ կուլտիվացումը և էմբրիոնի իմպլանտացիան, ընթանում են ԱՄԲ-ի կարգով:
ԱՄԲ և ՍԻՑՆ ցուցումները
- Սպերմատոզոիդների ցածր խտություն` արտազատված սերմնահեղուկում (օլիգոսպերմիա),
- բջիջները նվազ շարժողություն,
- դեֆեկտավոր սպերմատոզոիդների մեծ քանակություն,
- սպերմատոզոիդների չախտորոշված ախտաբանություններ,
- անատոմիական գործոններով պայմանավորված սպերմատոգենեզի խանգարում,
- կրիոկոնսերվացված կամ դոնորական սերմնահեղուկի օգտագործում,
- բազմաթիվ անհաջող ԱՄԲ փորձեր` անամնեզում,
- որակով ձվաբջիջների պակաս,
- զույգի մոտ իդիոպաթիկ անպտղություն,
- տղամարդու մոտ ՁԻԱՎ առկայություն (մեթոդը հնարավորություն է տալիս նյութը մաքրել վիրուսից) և այլն:
ԱՄԲ հակացուցումները
Հակացուցված են ծանր սոմատիկ և էնդոկրին ախտաբանությունների ժամանակ: Կնոջ մոտ չի կիրառվում հոգեկան հիվանդության դեպքում, արյան լուրջ հիվանդությունների, ուռուցքային հիվանդությունների ժամանակ, անատոմիական յուրահատկությունների դեպքում, երբ անհնարին է դառնում հղիությունը:
Վարակները, բորբոքային հիվանդությունները, վնասվածքները, բարորակ ուռուցքները հարաբերական հակացուցումներ են:
Նախապատրաստումը
ԱՄԲ-ից առաջ ծնողներին խորհուրդ է տրվում առողջ ապրելակերպ վարել, սնվել ճիշտ և ընդունել վիտամիններ: Երկրորդ փուլում կատարվում է կոմպլեքս հետազոտություն: Հիվանդության հայտնաբերման դեպքում իրականացվում է համակարգված բուժում: Երրորդ փուլում ընտրվում է ԱՄԲf ամենահարմար ուղեցույցը:
Բեղմնավորման համար ստացվում են կնոջ և տղամարդու սեռական բջիջները: Կնոջ մոտ, սովորաբար, կատարվում է ձվարանների հորմոնալ դրդման կուրս և ֆոլիկուլների պունկցիա: Ձվաբջջի ստացման օրը վերցվում է տղամարդու սպերման: Կենսանյութի մյուս նախապատրաստական գործողությունները կատարվում են էմբրիոլոգիական լաբորատորիայում:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի